06.06.2019|
13:08
Ամենայն Հայոց կաթողիկոս ՆՍՕՏՏ Գարեգին Երկրորդը Ֆեյսբուքի էջում գրել է. «Ուրախ էինք այսօր, հունիսի 5-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել Վենետիկի դատական համակարգի ներկայացուցիչներին, ովքեր Հայաստան են ժամանել իբրև ուխտավորներ: Մեր օրհնությունն ենք փոխանցել օտարազգի հյուրերին` հայցելով Աստծո օգնականությունն ու պահպանությունը մեր սրբազան Հայրենիքում իրենց ուխտագնացության ողջ ընթացքի համար»: