Միլանում սկսվել է Ադրբեջանի իշխանություններից խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող ԵԽԽՎ նախկին պատգամավոր, իրավական հարցերով և Մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահ Լուկա Վոլոնտեի դատական պրոցեսը՝ հաղորդում է «Թուրան» գործակալությունը՝ հայտնելով, որ առաջին նիստը տեղի է ունեցել հունիսի 3-ին։
Մարտի 1-ի գործով Ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանի ձերբակալությունը նախ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) հետևողական աշխատանքի արդյունք է, այսօր «Ազատության» խնդրանքով անդրադառնալով Պետրոսյանի ձերբակալությանն` ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով՝ լուրն իմանալուց հետո էմոցիոնալ պահեր է ապրել։
«Մեզ պետք է այնպիսի դատական համակարգ, որի կայացրած որոշումները կասկածներ չհարուցեն և հանրության մեջ ցնցումներ չառաջացնեն», - լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ իրեն խամաճիկային դատարան պետք չէ, այդպիսի դատական համակարգն արդեն գոյություն ունի, սակայն իր ցանկությունն է ունենալ արդար ու վստահելի դատարաններ:
Հայաստանի Հանրապետությունը բռնությունից զերծ երկիր է՝ Ազգային ժողովում 2018-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի և Իտալիայի Տուշայի համալսարանների միջև շարունակվում է սերտ համագործակցությունն ու կրթական փոխանակման ծրագրերը:
Հայ Առաքելական սուրբ եկեղեցու հոգևորականները կրթություն կստանան ոչ միայն Հայաստանում, այլ` Ռուսաստանում: ՀԱԵ Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի թեմի մամուլի դիվանից տեղեկանում ենք, որ մայիսի 28-ին ՌԴ արդարադատության նախարարությունը թույլատրել է թեմի` հոգևոր հաստատություն հիմնելու առաջարկը:
Հունիսի 4-ին բրիտանական Watford Colosseum-ում կայացել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի (London Symphony Orchestra, LSO) հերթական համատեղ ձայնագրությունը, որի արդյունքում հանրահայտ Naxos պիտակի ներքո թողարկվելու է ձայնասկավառակ։
«Ժամանակը» գրում է. «Նոր իշխանությունների գործելաոճը, հատկապես կադրային քաղաքականության առումով, ոչնչով չի զիջում նախորդ իշխանության՝ ՀՀԿ-ականների գործելաոճին, որոնք ամեն կերպ համակարգը լցնում էին իրենց խնամի, ծանոթ, բարեկամներով:
«Հրապարակը» գրում է. ««Վարչապետը վերադարձել է և ակտիվ աշխատում է»,- ասաց վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ Իսկ ե՞րբ եք մեկնելու Սանկտ Պետերբուրգ` միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու։ «Հունիսի 6-ին»:
ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ հունիսի 5-ին կհոսանքազրկվեն`
Երևանում
10:00-15:00 Նուբարաշեն Բ թաղ. 175 դպրոցը, Նուբարաշեն 11փ. 1, 2, 3, 5, 6, 7, 9-16, 19-23 շենքերը:
ՈՒկրաինայի հարցով կայացած վերջին բանակցությունները վկայում են, որ Մոսկվան չի փոխել իր սկզբունքային դիրքորոշումը և չի գնա վերջնական խաղաղության, եթե չհամաձայնեցվեն եվրոպական անվտանգության հիմնարար խնդիրները։
Այստեղ գլխավոր հարցը ՆԱՏՕ-ի՝ 1997թ. ռազմական ներկայության վերադարձի մեջ է: Բանակցային գլխավոր ուղերձն այն է, որ Ռուսաստանը չի հրաժարվել 2021թ. ներկայացված պահանջներից և մտադիր չէ ռազմավարական նպատակները փոխարինել ժամանակավոր հրադադարով՝ հանուն ԱՄՆ դիվանագիտական հաղթանակի...