-
03.06.2019|
20:44
Ռուսական ու ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն գրում են, թե այսօրվա հեռախոսազրույցի ժամանակ ինչ են քննարկել Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը:
-
03.06.2019|
20:42
Ադրբեջանը չեղարկել է ԱՄՆ Boeing ընկերության հետ պայմանագիրը, որի ընդհանուր արժեքը մեկ միլիարդ դոլար էր՝ հայտարարել է «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL)պաշտոնական ներկայացուցիչ Փաշա Քեսամանսկին:
-
03.06.2019|
20:41
ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր նիստ է հրավիրել՝ զգուշացնելով բոլոր պատգամավորներին՝ որևէ մեկն անհատական կարծիք հայտնելու իրավունք չունի։
-
03.06.2019|
13:06
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 2-ին կոչ է արել Ռուսաստանին, Սիրիայի իշխանություններին եւ Իրանին՝ դադարեցնել ռմբակոծումները Սիրիայի Իդլիբի նահանգի տարածքում:
-
03.06.2019|
13:03
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կասկածել է մերձավորարեևլյան կարգավորման ծրագիրն իրագործելու հարցում՝ գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով Նյու Յորքում փակ հանդիպման ժամանակ նրա ելույթը։
-
03.06.2019|
13:02
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիացած չէ Իսրայելում տիրող քաղաքական իրավիճակից, հաղորդում է Associated Press-ը։
-
03.06.2019|
13:01
Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան Հանրապետական մարզադաշտում տանտերերի առավելությամբ է ավարտվել CONIFA-ի Եվրոպայի առաջնության Արցախ-Սապմի ֆուտբոլային խաղը՝ 3-2 հաշվով` հօգուտ Արցախի: Արցախի հավաքականի գլխավոր մարզիչ Սլավա Գաբրիելյանն ասել է, որ շատ գոհ է խաղի արդյունքից:
-
03.06.2019|
13:01
Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքները։ Քվեարկության կդրվեն շաբաթվա վերջում քննարկված նախագծերը։ Այնուհետև ԱԺ-ն կշարունակի քննարկել օրակարգում մնացած հարցերը։ ԱԺ օրակարգի հարցերից է «ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը (Գնաճի հաղորդում)»։
-
03.06.2019|
12:59
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ռուսաստանում բնակվող կամ արտագնա աշխատանքի մեկնած հայերի իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ, այդ նպատակով երկու երկրների օմբուդսմանների աշխատակազմերի տարածաշրջանային համագործակցության հարցեր։
-
03.06.2019|
12:58
Բրիտանական ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության նախագահ Ջերեմի Քորբինն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեկնաբանությունները՝ կապված երկրի հաջորդ վարչապետի հետ, անվանել է «անթույլատրելի միջամտություն» Մեծ Բրիտանիայի գործերին: