ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, մայիսի 27-30-ը տարածաշրջան այցից հետո հանես են եկել հայտարարությամբ:
Երբ 2018-ի նոյեմբերի վերջին Անկարան ու Բրյուսելը մեկուկես տարվա մեջ առաջին անգամ վերադարձան Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցություններին, թվաց, որ ԵՄ-ն մտադիր չէ հրաժեշտ տալ Թուրքիային: Թեպետ կողմերը կոշտ բառային հարձակումներ փոխանակեցին:
Իսրայելի Կնեսետը ինքնալուծարման որոշում ընդունեց, որ հանգեցնելու է նոր ընտրությունների: Գործող վարչապետ. ՙԼիկուդ՚ կուսակցության նախագահ Բենյամին Նետանյահուն, Իսրայելի պատմության մեջ առաջին անգամ, չկարողացավ կոալիցիա ձևավորել հատկացված ժամկետում: 74 պատգամավորներ քվեարկեցին Կնեսետի լուծարման օգտին, 45-ը՝ դեմ:
Երբևէ կմտածեի՞ք, որ հին հայկական թագավորության անունով օձի տեսակ կարող է լինել: Բրատիսլավայում գտնվող Կոմենսկու անվան համալսարանի գիտնականները նման նախադեպ ստեղծել են՝ սահնօձերի ընտանիքին պատկանող սողունի նոր տեսակին Ուրարտու անունը տալով՝ Elaphe urartica:
Երեկվանից արդեն պատմություն դարձավ Եվրոպայի լիգայի այս տարվա եզրափակիչը: «Չելսին» դաժանագույն պարտության մատնեց «Արսենալին»՝ չորս անգամ պարտադրելով գնդակը հանել դարպասից:
Հայտնի են Ստեփան Ալաջաջյանի անվան արձակի մրցույթի հաղթողները: «Նրա հոգսը» պատմվածքի համար մրցանակի արժանացավ Նազիկ Հակոբյանը, «Կինը և եռափեղկ հայելին» վիպակի համար՝ Հրաչ Բեգլարյանը:
Երևանի փողոցներում, բացի խորունկ ու մարդաբոյ փոսերից, կարկատան անելու նպատակով ճղճղած ասֆալտից, որը, ի դեպ, նույն անկանոն գրաֆիկով էլ սարքում են, կա մի ուրիշ խնդիր՝ ջրահեռացումը:
2019-ին «Կայարան»-ը անակնկալ մատուցեց մեզ՝ ընդարձակելով կայարանամերձ կառամատույցի հյուրընկալ կամարաշարքը: Տարեգիրքը արդեն հրամցվելու է իր նրբաճաշակ ընթերցողին եռամսյա հանդեսի ձևաչափով: Մի՞թե սա չէ «Կայարան»-ի կայացման վստահագիրը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է իր ներդրումն ունենալ ուսանողների մասնագիտական զարգացման գործում: Հաղորդակցության առաջատար օպերատորը 2015 թվականից իրականացնում է «VivaStart» կրթական ծրագիրը, որը նպաստում է ապագա մասնագետների անհրաժեշտ հմտությունների զարգացմանը և ամուր հիմք ստեղծում կարիերայի զարգացման համար:
ՈՒկրաինայի հարցով կայացած վերջին բանակցությունները վկայում են, որ Մոսկվան չի փոխել իր սկզբունքային դիրքորոշումը և չի գնա վերջնական խաղաղության, եթե չհամաձայնեցվեն եվրոպական անվտանգության հիմնարար խնդիրները։
Այստեղ գլխավոր հարցը ՆԱՏՕ-ի՝ 1997թ. ռազմական ներկայության վերադարձի մեջ է: Բանակցային գլխավոր ուղերձն այն է, որ Ռուսաստանը չի հրաժարվել 2021թ. ներկայացված պահանջներից և մտադիր չէ ռազմավարական նպատակները փոխարինել ժամանակավոր հրադադարով՝ հանուն ԱՄՆ դիվանագիտական հաղթանակի...