28.05.2019|
22:37
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը չի փորձում միջուկային զենք ստեղծել: Զարիֆն թվիթերյան գրառումն արել է, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Տոկիոյում հայտարարել է, որ ԱՄՆ չի ցանկանում Իրանում իշխող ռեժիմի փոփոխության հասնել և ցանկանում է միայն այնպես անել, որ Թեհրանը միջուկային զենքեր չարտադրի: