27.05.2019|
23:21
«Երդվյալ ազատամարտիկների միության» հիմնադիր նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում կոչով է դիմել իշխանություններին՝ անդրադառնալով երկրում տիրող իրավիճակին: «Լսի՛ր Նիկոլ, Հայաստանն ամբողջությամբ դարձել է քաոս, միացվել է երկիրը կործանման տանող ավտոպիլոտը: Երկրում ստեղծվել է քաոսային իրավիճակ, անհամերաշխ մթնոլորտ՝ պառակտված հասարակություն»,-ասված է նամակի մեջ: