-
26.05.2019|
23:56
Իտալիայի ազգային թիմի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կմնա ՊՍԺ-ում՝ հայտնում է RMC Sport կայքը: Ֆրանսիական ՊՍԺ-ը մտադիր է ակումբում պահել իտալացի լեգենդար դարպասապահին:
-
26.05.2019|
23:55
Վարչապետ Փաշինյանը ողջունել է ՉԺՀ ԱԳ նախարարին Հայաստանում և ջերմությամբ հիշել Չինաստան կատարած իր այցը:
-
26.05.2019|
23:54
Երեկ Ազատության հրապարակում հավաքի ժամանակ մասնակիցների կողմից հնչեցված սպառնալիքների կասկածանքով բերման ենթարկված անձ կա:
-
26.05.2019|
23:53
Մայիսի 26-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ՉԺՀ Պետական խորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Իի հանդիպման արդյունքներով Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր:
-
26.05.2019|
23:52
Այսօր ԵՄ պետություններում Եվրախորհրդարանի ընտրությունների վերջին օրն է:
Քաղաքացիներն ընտրում են Ստրասբուրգում գործող 751-տեղանոց Եվրախորհրդարանի պատգամավորներին:
-
26.05.2019|
23:49
Ռումինիայում այսօր համազգային հանրաքվեի է ներկայացվել ձախակողմյան կառավարական կոալիցիայի կազմած վիճահարույց փաթեթը, որը կարող է կասեցնել կոռուպցիայի դեմ պայքարի բարեփոխումները:
-
26.05.2019|
23:48
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Թեհրանի և Վաշինգտոնի շիկացող լարվածության ֆոնին այսօր Բաղդադում՝ Իրաքի ԱԳ նախարար Ալի Ալխաքիմի հետ ասուլիսում հայտարարել է, որ իր երկիրը ցանկանում է հավասարակշռված և բարիդրացիական հարաբերություններ հաստատատել Մերձավոր Արևելքի արաբական աշխարհի հարևանների և Պարսից ծոցի երկրների հետ և առաջարկել է չհարձակման համաձայնագիր կնքել:
-
26.05.2019|
23:46
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Հայաստանում կայծակնային արագությամբ փլվում-հալվում-վերանում են հանրային եւ քաղաքակրթական բազում ֆենոմեններ։
-
26.05.2019|
23:44
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը ֆեյբուքյան իր էջում գրում է.
Երբ ցածր բնազդներով առաջնորդվող ամբոխն է դառնում իշխանության պաշտպանն ու աջակիցը` վայելելով այդ իշխանության բարեհաճ վերաբերմունքը, այդպիսով նաև` այդ բնազդներով թելադրված ցանկացած քայլի անթաքույց խրախուսանքը, պետք է պատրաստ լինել վատթարագույնին:
-
26.05.2019|
23:42
Լյուքս դասի սմարթֆոնների հարդարմամբ զբաղվող ռուս-իտալական ընկերությունը՝ Caviar –ը, ներկայացրել է «Գահերի խաղ» հեռուստասերիալին նիրված սմարթֆոնի ինքնատիպ մոդել: Այս մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները: