26.05.2019|
13:48
BBC-ին գրում է, որ Ուելսում «Հաննա» փոթորիկից հետո 4,5 հազար տարի ջրի ու ավազի տակ մնացած նախապատմական անտառի քարացած հետքեր են բացվել: Ուժեղ քամուց ծովը նահանջել է՝ բացելով տորֆի կուտակումները, որոնց տակ էին ծառերը, քամին քշել է նաև տորֆը: Քարացած ծառերը երևում են Կերեդիգիոն կոմսության Բորտ ու Ինիսլաս գյուղերի մերձակայքում: