-
26.05.2019|
01:19
Irakanum.am-ի տեղեկություններով` ռուսական կողմը բավարարել է ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի միջնորդությունը և նրան ՌԴ-ում քաղաքական ապաստան տվել։ Սա նշանակում է, որ հետախուզման մեջ գտնվող Պողոսյանը հայ իրավապահներին չի հանձնվի։
-
26.05.2019|
01:18
«Դալմայի այգիներ» հողատարածքի 8 հողօգտագործող 2019-ի մարտին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Երևանի քաղաքապետարանի: Նրանք պահանջում են, որ այգիների նկատմամբ իրենց իրավունքները վերականգնվեն։
-
26.05.2019|
01:17
Հարկային օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու փաթեթում ի սկզբանե առաջարկվում էր կտրուկ բարձրացնել գրավատների և արտարժույթի փոխանակման կետերի պետտուրքը, իշխանական շրջանակները որոշել են բարձրացնել, բայց՝ քիչ, տեղեկացնում է ԱԺ տնտեսական հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։
-
26.05.2019|
01:16
Այսօր Ազգային պատկերասրահում տեղի ունեցավ «Արվեստի շաբաթ» մշակութային ծրագրի բացումը՝ Լեհաստանի Ասիմետրիա ցուցասրահի «Այրված արխիվներ» ֆոտոցուցադրությամբ: «Այրված արխիվներ»-ն ապացույց է, որ արվեստագետները ինչ-որ պահի այրում, ոչնչացնում են սեփական աշխատանքները:
-
26.05.2019|
01:14
Ադրբեջանն անդառնալիորեն բաց թողեց հնարավորությունը Եվրոպայի լիգայի եզրափակչի միջոցով կյանքի կոչելու սպորտը քաղաքականությունից տարանջատելու հանձնառությունը՝ CNN-ին մեկնաբանության մեջ ասել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով խնդրին, որ անբավարար անվտանգության երաշխիքների պատճառով «Արսենալ»-ի կազմում Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը, որը տեղի կունենա Բաքվում:
-
26.05.2019|
01:13
Ազատության հրապարակում հանրահավաք են անցկացնում մի խումբ քաղաքացիներ՝ ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատաիրավական բարեփոխումների։
-
26.05.2019|
01:10
ԱՄՆ նախագահը շնորհավորել է Ադրբեջանի նախագահին ու ժողովրդին առաջին հանրապետության հիմնադրման 101-րդ տարեդարձի կապակցությամբ:
-
26.05.2019|
01:09
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր եղել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:
-
26.05.2019|
01:08
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը հասել է պատմության մեջ ամենացածր ցուցանիշինին: Ըստ Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի վերջին հարցումների, Վլադիմիր Վլադիմիրովիչին այժմ վստահում է ռուսաստանցիների 31,7 տոկոսը:
-
26.05.2019|
01:07
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ հայտնել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: