Մայիսի 26-ին շրջանների զգալի մասում, 27-30-ը Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, 26-ին առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը պաշտպանել է Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու որոշումը: Գերմանական Der Spiegel ամսագրին հարցազրույցում նա պնդել է. «Մարդու իրավունքների պաշտպանության հարցը Ադրբեջանում խնդրահարույց է, սակայն, դա խնդիր է նաև այլ եվրոպական երկրներում:
«Համոզված ենք, որ մեզ կհաջողվի մեր միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությամբ ձևավորել վստահելի դատական համակարգ», - երեկ կառավարությունում Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն ընդգծել է՝ այսօր Հայաստանի ամենամեծ ընթացիկ խնդիրը կապված է դատաիրավական համակարգի հետ:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակազմը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ իերնք դեմ են օպերային թատրոնի կառավարման խորհրդի ղեկավարի պաշտոնում Նազենի Ղարիբյանի ընտրությանը:
«Փաստը» գրում է. «Ինչպես երևում է, ՍԴ դատավորի համար նախագահ Արմեն Սարգսյանի առաջադրած հերթական թեկնածուն՝ իրավագետ Արթուր Վաղարշյանը, խորհրդարանի առաջիկա քառօրյա նիստի ժամանակ մերժվելու է իշխանական ուժի կողմից:
ԱՄՆ-ը պատրաստվում է հավելյալ զորք և տասնյակ կործանիչներ տեղակայել Մերձավոր Արևելքում, որ Պենտագոնի փոխանցմամբ, պայմանավորված է վերջին շրջանում Իրանի հետ լարվածության սրացմամբ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիա մեկնելուց առաջ ասել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հրաժարականն իրեն տխրեցրել է: «Ցավում եմ Թերեզայի համար: Նա ինձ դուր է գալիս:
Թուրքիայի Սահմանադրական դատարանը Պոլսո հայոց պատրիարքի ընտրության հարցում երկրի իշխանությունների պահվածքը որակել է «կրոնի ազատության իրավունքի խախտում»:
«Փաստը» գրում է. «Երեկ ԱԺ-ում տեղի ունեցան անցումային արդարադատության վերաբերյալ խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ոլորտի բավականին մեծ թվով ներկայացուցիչներ, փորձագետներ և հասարակության տարբեր սեկտորների ներկայացուցիչներ:
«Հրապարակը» ԱԺ-ում ապրիլյան պատերազմի դեպքերով քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին հարցրել է ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանին՝ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ն մտահոգություն չունե՞ն, որ հանձնաժողովը պատերազմի վերաբերյալ աղմկահարույց բացահայտումներ կանի։
ՈՒկրաինայի հարցով կայացած վերջին բանակցությունները վկայում են, որ Մոսկվան չի փոխել իր սկզբունքային դիրքորոշումը և չի գնա վերջնական խաղաղության, եթե չհամաձայնեցվեն եվրոպական անվտանգության հիմնարար խնդիրները։
Այստեղ գլխավոր հարցը ՆԱՏՕ-ի՝ 1997թ. ռազմական ներկայության վերադարձի մեջ է: Բանակցային գլխավոր ուղերձն այն է, որ Ռուսաստանը չի հրաժարվել 2021թ. ներկայացված պահանջներից և մտադիր չէ ռազմավարական նպատակները փոխարինել ժամանակավոր հրադադարով՝ հանուն ԱՄՆ դիվանագիտական հաղթանակի...