25.05.2019|
16:10
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականից առաջ սպասում էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականին: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Ես կարծում եմ՝ ավելի շուտ պետք է Հրայր Թովմասյանը հրաժարական տար, քան Գագիկ Հարությունյանը, որովհետև Հրայր Թովմասյանը քաղաքական միավոր էր, իր ընտրությունը, որպես Սահմանադրական դատարանի նախագահ, մեծ կասկածներ, և մեծ հարցեր է առաջացնում տարբեր իրավաբանների մոտ»: