-
22.05.2019|
12:36
«Հայաստանի դատական համակարգի արմատական բարեփոխման կոչերի համատեքստում Հայաստանի իշխանությունները պարտավոր են երաշխավորել, որ ցանկացած բարեփոխում առաջնահերթ ուղղված կլինի դատական համակարգի անկախությանը՝ որպես ժողովրդավարական հասարակության անկյունաքար։
-
22.05.2019|
12:35
Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանում դատական համակարգի բարեփոխումներին և ողջունում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումը՝ լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։
-
22.05.2019|
12:34
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով դատարանների մուտքերն արգելափակելու հետ կապված 5 նյութ Գլխավոր դատախազությունը ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝ ստուգման։ Նյութերը առավելապես առնչվում են փաստաբանների բողոքներին։
-
22.05.2019|
12:30
ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը երեկ այցելել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամաս: Զինված ուժերի ուսումնական պատրաստության պլանի համաձայն՝ զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների հետ հրամանատարական հավաքների շրջանակում, պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդես է եկել «Ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում, դրանից բխող հնարավոր զարգացումները» թեմայով դասախոսությամբ:
-
22.05.2019|
12:18
Այսօր Հայաստանի շրջանների զգալի մասում, մայիսի 23-26-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
-
22.05.2019|
12:16
«Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովը կստեղծվի հնարավորինս սեղմ ժամկետում», - լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ չշտապելով ասել, թե հատկապես ինչ հարցեր կդառնան այդ հանձնաժողովի քննության առարկան:
-
22.05.2019|
12:15
ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը բացառում է, թե որոշ ուժերի կամ գործիչների կողմից Հայաստանի նկատմամբ հնարավոր են դավաճանական գործողություններ, ինչպես Կառավարությունում հրավիրած խորհրդակցության ժամանակ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
22.05.2019|
12:14
Հենրիխ Մխիթարյանը Թվիթերի իր էջում գրել է. «Քննարկելով բոլոր տարբերակները, մենք ստիպված էինք ինձ համար դժվարին որոշում ընդունել՝ թիմի հետ չմեկնել Բաքու Եվրոպայի լիգայի եզրափակչին: Նման հանդիպումները մեզ՝ խաղացողներիս համար հաճախ չեն տեղի ունեում և պետք է խոստովանեմ՝ ինձ համար ծանր է այն բաց թողնելը»:
-
22.05.2019|
12:13
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.«Քոչարյանի թշնամին Քոչարյանն է... Ու ընդհանրապես ընկածին խփելը իմը չէ, առավել ևս՝ իր պարագայում խփողների պակաս չկա... Ես խղճում եմ ընկածին, ինչքան էլ ինքը թիկունք ցույց չտված հերոս ներկայանա։
-
22.05.2019|
12:07
Եվրոպական խորհրդարանի «ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի» պատվիրակության ղեկավար Սաջադ Քարիմը հայտարարություն է տարածել՝ Հայաստանում դատարանների արգելափակման վերաբերյալ. «Մայիսի 18-ին Երևանի դատարաններից մեկը, որպես դատական գործընթացի ելք, որոշում էր կայացրել Հայաստանի պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ։