-
21.05.2019|
23:01
Սա քաղաքական գործընթաց էր, և դեռևս չեմ շտապի գնահատականներ տալ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով հարցին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավունք ունե՞ր կոչ անել արգելափակել դատարանները։
-
21.05.2019|
23:00
Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը նույն գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատակազմից տեղեկացել է, որ արդեն կասեցված քրեական գործն ուղարկվել է Սահմանադրական դատարան և հանդես է եկել հայտարարությամբ.
-
21.05.2019|
22:59
Հանրային խորհուրդը մայիսի 20-ին արտահերթ նիստ է անցկացրել՝ քննարկելու Հայաստանի դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակը։ Խորհրդի անդամները նախ անդրադարձել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու կոչին։
-
21.05.2019|
22:58
Հայաստանում վեթինգը իրականացվելու է առանց խտրականության, որևէ դատավոր չի թիրախավորվի՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
-
21.05.2019|
22:56
Ուկրաինայի Գերագույն Ռադայի արտահերթ ընտրությունները տեղի կունենան հուլիսի 21-ին՝ լրագրողներին հայտնել է Ուկրաինայի խորհրդարանի Արմատական կուսակցության խմբակցության ղեկավար Օլոգ Լյաշկոն:
-
21.05.2019|
22:56
ՀՅԴ-ն մայիսի 23-ին հանրահավաք է հրավիրում՝ «ներկայացնելու առկա իրավիճակից դուրս գալու ելքերի վերաբերյալ մոտեցումներն ու տեսակետները»։
-
21.05.2019|
22:55
Դեռևս այն փուլը չէ, որ Հայաստանը գնահատի՝ Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասը 2020-ի հունվարից կկարողանա՞ գլխավորել ՀԱՊԿ քարտուղարությունը՝ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
-
21.05.2019|
22:54
«Արսենալի» մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտնել է, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու, որտեղ մայիսի 29-ին տեղի կունենա Եվրոպայի լիգայի «Արսենալ»-«Չելսի» եզրափակիչ հանդիպումը:
-
21.05.2019|
22:53
ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները մտահոգություն են հայտնում դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչի կապակցությամբ, միաժամանակ՝ շեշտում երկրում դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության ցածր մակարդակն ու դատական բարեփոխումների անհրաժեշտությունը:
-
21.05.2019|
22:46
Հայաստանն ավելացրել է ԵՄ- հետ գործընկերության ամրապնդմանն ու ընդլայնմանն ուղղված ջանքերը, հետևողականորեն ճանաչել է, որ Եվրամիությունը կարևոր դեր կարող է կատարել երկրի բարեփոխման օրակարգի սահուն իրականացման գործում: