21.05.2019|
14:58
Հստակ էր, որ վարչապետն իրավունք չուներ դատարանների մուտքերը փակելու կոչով հանդես գալ՝ ասել է փաստաբան Լուսինե Սահակյանը` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ արգելափակել բոլոր դատարանների ելքն ու մուտքը: «Ես սպասում էի ԲԴԽ-ի կոշտ դիրքորոշմանը, բայց ԲԴԽ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որում ոչինչ չկար: Դատական համակարգը մնաց միայնակ, և միայն Մարդու իրավունքների պաշտպանը խոսեց այդ մասին»,-ասաց նա: