-
16.05.2019|
23:09
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոյին, որ հայտարարել է 2020-ի նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին, «երկրի ամենավատ քաղաքապետն» է անվանել:
-
16.05.2019|
23:08
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, երբ Արցախի նախագահները տվեցին իրենց երաշխավորությունը, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց՝ ինքը քննությունից փախչող չէ և վիրավորական է, որ դատախազությունն իրեն վերաբերում է որպես քննությունից փախչողի։
-
16.05.2019|
23:07
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Նուր-Սուլթանում հանդիպել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ։ Հայաստանի նախագահը և Վրաստանի վարչապետը մտքեր են փոխանակել հայ-վրացական հարաբերությունների օրակարգի շուրջ, ընդգծել արդյունավետ համագործակցությունն առավել խորացնելու կարևորությունը։
-
16.05.2019|
23:06
Ղազախստանում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:
-
16.05.2019|
23:05
Արցախի ներկա և նախկին նախագահները՝ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, ներկայացել են դատարան՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու երաշխավորագիր ներկայացնելու նպատակով:
-
16.05.2019|
23:05
Ադրբեջանական զինուժը երկուշաբթի օրը հերթական լայնածավալ զորավարժություններն է սկսում` 10 000 զինծառայողի մասնակցությամբ:
-
16.05.2019|
23:04
Կառավարությունը այսօր չզեկուցվող նախագծով պահուստային ֆոնդից Ազգային ժողովին հատկացրեց 900 մլն դրամ: 2019-ի բյուջեով առաջացած պակասուրդի մի մասը պայմանավորված է 7-րդ գումարման Աժ պատգամավորների ու հանձնաժողովների թվի ավելացմամբ։ 94 մլն դրամ կուղղվի պարգևավճարներին:
-
16.05.2019|
23:03
«Ես վստահ եմ, Իրանը շուտով կսկսի բանակցել»՝ Twitter-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` պնդելով, որ լրատվամիջոցները` նախևառաջ «Վաշինգտոն Փոսթը» և «Նյու Յորք Թայմսը» Իրանի հանդեպ Սպիտակ տան քաղաքականության վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում:
-
16.05.2019|
23:01
ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել Տեսչական մարմինների աշխատանքները համակարգող գրասենյակի պաշտոնից վերջերս ազատված Հայկ Այվազյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Այս մասին տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից։
-
16.05.2019|
23:00
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով արդեն չորրորդ օրն ընթացող՝ խափանման միջոցի հարցի քննությունն ավարտվեց: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար: Որոշումը կհրապարակվի մայիսի 18-ին՝ ժամը 16:00-ին: