-
14.05.2019|
21:56
Ադրբեջանը սկզբունքորեն դեմ է, որ Լեռնային Ղարաբաղը մասնակցի բանակցություններին՝ Բրյուսելում պատասխանելով «Ազատության» հարցին՝ հայտարարեց Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
-
14.05.2019|
21:55
«Նյու Յորք Թայմզ»-ի տեղեկություններով՝ ԱՄՆ ՊՆ նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շենահանն Իրանին սահմանակից մի շարք պետություններում 120 000 զինծառայողներ տեղակայելու նախագիծը Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլտոնին և նրա աշխատակազմին ներկայացրել է անցած հինգշաբթի:
-
14.05.2019|
21:54
Բրյուսելում Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված հանդիսավոր հավաքը երեկ շեղվել է նախատեսված ընթացքից՝ Ադրբեջանի պատճառով: Գագաթաժողովի ավարտին Եվրամիության ու ծրագրի անդամ 6 երկրների ԱԳ նախարարներին չի հաջողվել միասնական փաստաթուղթ ընդունել․ Բաքուն հրաժարվել է ստորագրել հռչակագիրը, քանի որ տեքստում հիշատակում չի եղել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին:
-
14.05.2019|
21:53
Հունիսի վերջին Պոլսո Հայոց պատրիարքարանում տեղապահի ընտրություններ կանցկացվեն: Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն նախօրեին այցելել է Պատրիարքարան և հանդիպել պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ու Կրոնական ժողովի անդամների հետ:
-
14.05.2019|
21:45
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում Չինաստանում հանդիպում է ունեցել Չինաստանի երկաթուղային կազմակերպության («China Railway Group») փոխնախագահ Ռեն Հոնգհենգի հետ։
-
14.05.2019|
21:44
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր է ընտրվել «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սոնա Հովհաննիսյանը:
-
14.05.2019|
21:43
Այս անգամ Արցախի ղեկավարները, ի դեմս նախկին ու ներկա նախագահների, չեն պատրաստվում տուրք տալ Փաշինյանի հաթաթներին։ Նրանք համառ առաջ են գնում և այս անգամ արդեն ճակատային պայքարի մեջ են մտնում Հայաստանի վերնախավի հետ։
-
14.05.2019|
21:27
Հայտնի են Էդվարդ Միրզոյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների հանրապետական 6-րդ մրցույթի մրցանակակիրները: Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ՝ մայիսի 11-ից 13-ը կայացած իր տեսակով եզակի կոմպոզիտորական ստուգատեսը մեկ հարկի տակ էր համախմբել 10 հայազգի պատանի ստեղծագործողի:
-
14.05.2019|
14:16
«168 ժամը» գրում է. «Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) հեմոդիալիզի գնումների հայտնի գործընթացում, պարզվում է, շրջանառվում է նաեւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի անունը:
-
14.05.2019|
14:15
Իշխանական շրջանակներում ակտիվորեն շրջանառվող խոսակցությունների համաձայն, ժամանակավորապես լիազորությունները դադարեցված Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի դեմ ողջ ինֆորմացիոն փաթեթը ԱԱԾ-ին է հասել սրան-նրան «յուղոտ» պաշտոններ շռայլելու գործում մեծ վարպետ Զարեհ Սարգսյանի պատգամավոր որդու՝ Հայկ Սարգսյանի թեթեւ ձեռքով: