09.05.2019|
22:54
«Հայաստանի Անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ, եռատոնի խորհուրդը և դրա վերաբերյալ հիշողությունները սերունդներին փոխանցելու նպատակով այսօր Երևանում անցկացրեց «Անմահ գունդ» քայլերթ, որին մասնակցում էին Հայաստանի նախագահը, Աժ փոխնախագահն ու պատգամավորներ, Երևանի քաղաքապետը: Քայլերթի մասնակիցներն իրենց ձեռքում պարզել էին Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների նկարները: