-
04.05.2019|
12:56
Իսպանական Etheria Magazine պարբերականի կայքում «Հայաստան. 10 վայր եդեմական այգում» վերնագրով հոդված է հրապարակվել, որում պատմվում է Հայաստանում հանգստի և դիտարժան վայրերի մասին:
-
04.05.2019|
12:55
Այսօր, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ «Ջրավաճառ տղան» արձանը տեղադրվեց Երևանի Անգլիական այգում` Պեպոյի արձանի հարևանությամբ: Պեպոյի արձանի հետ այն միասնական անսամբլ է կազմում:
-
04.05.2019|
12:54
Կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպումը:
-
04.05.2019|
12:53
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար, հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ահմադ Ալի Ալ-Սայեղիին և նրա գլխավորած պատվիրակությանը։
-
04.05.2019|
12:52
Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար է դարձել ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Թոդ Ուոլտերսը:
-
04.05.2019|
12:51
Ռազմական և պաշտպանության ոլորտում Հայաստանի և Արցախի միջև փոխգործակցությունն առանց այդ էլ ամենաբարձր մակարդակի վրա է։
-
04.05.2019|
12:50
Կրթության, գիտության նախարարությունը հանրակրթական դպրոցներում 2019-2020 ուսումնական տարվա առաջին դասարանցիների ծնողներին տեղեկացնում է, որ Երևանի պետական հանրակրթական դպրոցներում 2019-2020 ուսումնական տարվա առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է բացառապես էլեկտրոնային գրանցման եղանակով:
-
04.05.2019|
12:49
Այսօր ավարտվել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների առաջադրման ժամկետը և առաջադրված թեկնածուները ինն են։
-
04.05.2019|
12:48
Աժ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում է հերքել կառավարության նիստում իրենց խմբակցության ներկայացրած օրինագծի վերաբերյալ հայտարարությունները։
-
04.05.2019|
12:47
Երևանի Մատենադարանը կաջակցի Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ձեռագրատան վերականգնման բաժնի ձևավորմանը: