Մայիսի 2-ին ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Միացյալ Արաբական Էմիրությունների պետնախարար, հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ահմադ Ալի ալ-Սայեղին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-էմիրաթական համագործակցության հարցեր:
«Փաստը» գրում է, որ անցումային արդարադատության վերաբերյալ կառավարության նախաձեռնությունը թևակոխում է նոր փուլ. նախատեսվում է հարցի շուրջ առաջիկայում լուրջ գործընթացներ սկսել։
ԱԱԾ-ն կոռուպցիայի դեմ պայքարի գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել և խափանել է կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են եղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Լոռու մարզի աշխատակիցները:
«Հրապարակը» գրում է. «Ե՞րբ է տեղի ունենալու ՔՊ-ի համագումարը, կարծես խնդիրնե՞ր են առաջացել։ «Չէ, ոչ մի խնդիր. կուսակցականներս ամեն օր, աշխատանքից հետո գնում ենք գրասենյակ` նախապատրաստելու կուսակցության ապագա ֆորմատը, համագումարը։
«Ժամանակը» գրում է, որ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հանրապետական և Դեմոկրատական կուսակցություններին կոչ է արել՝ մի կողմ թողնել տարաձայնությունները և համագործակցություն հաստատել հանուն երկրի բարօրության:
Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ «Քաղաքացու որոշում» կուսակցության հաղորդմանը: «Քաղաքացու որոշում»-ը պահանջում է քրեական հետապնդում իրականացնել Ծառուկյանի նկատմամբ, եթե քննությամբ պարզվի, որ նա խախտել է Սահմանադրությունը և պատգամավորական գործունեությանը զուգահեռ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան նշանակել։
Թրամփի թեկնածուն Քելի Քրաֆթն է, որ այժմ ԱՄՆ դեսպանն է Կանադայում, եղել է ՄԱԿ-ում ԱՄՆ պատվիրակության անդամ Ջորջ Բուշ կրտսերի նախագահության տարիներին։
Այսօր կեսօրից հետո Հայաստանի շրջանների մեծ մասում, մայիսի 5-7-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։
ՈՒկրաինայի հարցով կայացած վերջին բանակցությունները վկայում են, որ Մոսկվան չի փոխել իր սկզբունքային դիրքորոշումը և չի գնա վերջնական խաղաղության, եթե չհամաձայնեցվեն եվրոպական անվտանգության հիմնարար խնդիրները։
Այստեղ գլխավոր հարցը ՆԱՏՕ-ի՝ 1997թ. ռազմական ներկայության վերադարձի մեջ է: Բանակցային գլխավոր ուղերձն այն է, որ Ռուսաստանը չի հրաժարվել 2021թ. ներկայացված պահանջներից և մտադիր չէ ռազմավարական նպատակները փոխարինել ժամանակավոր հրադադարով՝ հանուն ԱՄՆ դիվանագիտական հաղթանակի...