-
29.04.2019|
23:59
Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը հաստատեց այսօր կեսօրին ադրբեջանական կողմից միջպետական ճանապարհի՝ Այգեպար-Բաղանիս հատվածի ուղղությամբ կրակահերթ արձակելու լուրը։
-
29.04.2019|
23:58
Երևանի Կենտրոն վարչական շրջանի որոշմամբ սկսել են ապամոնտաժել Նար-Դոս փողոցի կրպակները: Կրպակների աշխատակիցները ասում են, հունվարին ծանուցում են ստացել, որ կրպակները պետք է հանվեն մայթերից:
-
29.04.2019|
23:57
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն «Ազատությանը» տված իր հարցազրույցում անդրադարձել է ՀՀ զարգացման ուղենիշներին: Նա նշել է, որ Հայաստանը հնարավորություն ունի դառնալ մեծ փոփոխությունների հեղինակներից մեկը:
-
29.04.2019|
23:56
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը մեկնաբանում է քաղաքական ակումբ հիմնադրելու վերաբերյալ մամուլի հրապարակումները. «Ընդհանրապես, արևմտյան քաղաքական մշակույթի մեջ շատ կարևոր դեր են խաղում քաղաքական ակումբները։
-
29.04.2019|
23:55
Իսպանիայի ԿԸՀ-ն բացառել է կատալոնցի երեք քաղաքական գործիչների, այդ թվում՝ ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի թեկնածությունը Եվրախորհրդարանի առաջիկա ընտրությունների ցուցակներից:
-
29.04.2019|
23:54
Քենիայի Կագանդա գյուղի 45-ամյա բնակիչ Նիկոլաս Մուչամին համագյուղացիների համար 6 օրում գյուղատնտեսական գործիքների օգնությամբ 1,5 կմ երկարությամբ ճանապարհ է բացել, գրում է Oddity Central հարթակը:
-
29.04.2019|
23:53
Ռուս հայտնի հաղորդավար, լրագրող և գրող Վլադիմիր Պոզները կարծիք է հայտնել հետխորհրդային երկրներում ժողովրդավարության անհրաժեշտության մասին՝ պատասխանելով իրեն ուղղված հարցին:
-
29.04.2019|
23:52
ՀՅԴ Հայաստանի նորընտիր Գերագույն մարմնի ներկայացուցիչ է ընտրվել Իշխան Սաղաթելյանը՝ հայտնում են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնից: Ապրիլի 26-29-ը կայացել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Ժողովը:
-
29.04.2019|
23:51
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի մասնակցությամբ Վայոց Ձորում տեղի ունեցած միջադեպի առթիվ նյութեր են նախապատրաստվում՝ ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում այս պահին նյութեր են նախապատրաստվում, որոնք ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղարկվելու են Հատուկ քննչական ծառայություն»,-ասաց Արևիկ Խաչատրյանը:
-
29.04.2019|
23:50
Սիրիահայերի համար անսակարկելի է երկրի տարածքային ամբողջականությունը և ժողովրդի միասնականությունը՝ Armnews FM-ի հետ զրույցում ասաց Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանն՝ անդրադառնալով լուրին, որ Սիրիայի դեմոկրատական ուժերի կազմում հայկական զորախումբ է ստեղծվել: