«168 ժամը» գրում է, որ ըստ իր աղբյուրների՝ Դավիթ Սանասարյանի աղմկահարույց քրեական գործի քննության այն փուլում, երբ ըստ ԱԱԾ-ի՝ բավարար հիմքեր են ի հայտ եկել Սանասարյանին մեղադրյալ ճանաչելու համար, վարչապետ Փաշինյանն ընդդիմացել է և փաստարկներ է պահանջել ԱԱԾ տնօրենից:
Հայաստանը հանդես չի եկել ՀԱՊԿ կանոնադրությունում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ՝ Tert.am-ի հետ զրույցում ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին, թե համապատասխանում է իրականությանը տեղեկությունը, որ ՀՀ-ը հանդես է եկել ՀԱՊԿ կանոնադրությունը փոխելու նախաձեռնությամբ։
ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին կհոսանքազրկվեն`
Երևանում՝
10։00-16։00 Աբովյան փ. 29, 31, 33, 35, Իսահակյան փ. 22, 24, Կորյունի փ. 9, 11 շենքերը, Տերյան փ. 42 շենքի 2-րդ մուտքը և հարակից հանրային բաժանորդները,
Պորտուգալիայի խորհրդարանն ապրիլի 26-ին քվեարկությամբ հաստատել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կարեկցանք հայտնելու բանաձևը, որը ներկայացրել էր պատգամավոր Պաուլու Տրիգո Պերեյրան: Քվեարկության ժամանակ ձեռնպահ է եղելլ 4 պատգամավոր:
Իտալիայի Տարանտո քաղաքի բժիշկները յուրահատուկ վիրահատություն են կատարել: 23-ամյա հիվանդը, որի մոտ գլխուղեղի ուռուցք է ախտորոշվել, վիրահատության ընթացքում ջութակ է նվագել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են դեղերի շուկայի խնդիրներն ու լուծման հնարավորությունները: Խորհրդակցությանը մասնակցել են պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներն ու ոլորտում գործունեություն ծավալող մասնավոր հատվածի ներկայացուցիչները:
Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության տարելիցն առաջին անգամ ոգեկոչվել է իբրև հիշատակի պետական օր՝ համապատասխան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայի պաշտոնական օրացույցում Հայոց ցեղասպանության հիշատակի օր ներառելու հրամանագրի:
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում կատարված ուսումնասիրության արդյունքում քրեական գործեր են հարուցվել երկու բժշկական կենտրոնների ծառայողների կողմից հեմոդիալիզի պարագաների գնումների գործընթացները առևտրային կազմակերպության ծառայողների կողմից լիազորությունների չարաշահմամբ կազմակերպելու դեպքերի առթիվ:
Երևանում ապրիլի 30-ին տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին կմասնակցեն ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարները: Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
ՈՒկրաինայի հարցով կայացած վերջին բանակցությունները վկայում են, որ Մոսկվան չի փոխել իր սկզբունքային դիրքորոշումը և չի գնա վերջնական խաղաղության, եթե չհամաձայնեցվեն եվրոպական անվտանգության հիմնարար խնդիրները։
Այստեղ գլխավոր հարցը ՆԱՏՕ-ի՝ 1997թ. ռազմական ներկայության վերադարձի մեջ է: Բանակցային գլխավոր ուղերձն այն է, որ Ռուսաստանը չի հրաժարվել 2021թ. ներկայացված պահանջներից և մտադիր չէ ռազմավարական նպատակները փոխարինել ժամանակավոր հրադադարով՝ հանուն ԱՄՆ դիվանագիտական հաղթանակի...