27.04.2019|
11:10
Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի գագաթաժողովը տեղի է ունենալու Ռուսաստանում օգոստոսին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ: Խոսելով երկկողմ առևտրի մասին՝ Պուտինը նշել է, որ ՌԴ-ի և Ադրբեջանի ապրանքաշրջանառությունը 2018-ին աճել է 14 տոկոսով և հասել 2.5 միլիարդ դոլարի։