-
27.04.2019|
10:26
2019-ի մարտին Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 15213 գործարք. ցուցանիշը այս տարվա փետրվարի համեմատ աճել է 15, իսկ 2018-ի մարտի համեմատ` 6,7 տոկոսով:
-
27.04.2019|
10:25
Նախագահ Արմեն Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Վլադիմիր Կարմիրշալյանին Իսպանիայում Հայաստանի դեսպան նշանակելու մասին՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը: Դեսպանի նստավայրը Մադրիդն է:
-
27.04.2019|
10:23
Թե ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը, թե՛ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը դուրս եկան Հայաստանից՝ օգտագործելով իրենց պատգամավորական անձեռնմխելիությունը՝ լրագրողների հարցին, թե ինչպե՞ս եղավ, որ նրանք լքեցին Հայաստանը, պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
27.04.2019|
10:22
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ԵԽԽՎ ամբիոնից արված հայտարարությանը, թե հեղափոխությունից հետո Հայաստանում 50 000 աշխատատեղ է ստեղծվել, որ կասկածի տակ էր դրվել։
-
27.04.2019|
10:21
ՀԱՊԿ-ի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանը, որը կայանալու է մայիսի 22-ին Բիշքեկում, հնարավոր է համաձայնեցվի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու Հայաստանի առաջարկը:
-
27.04.2019|
10:18
Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարել է, որ Գազպրոմ-Արմենիա ընկերությունը կրճատելու է 500-ից մինչև 1000 աշխատակից։
-
27.04.2019|
09:48
Լույս է տեսել «Ձայն բազմացի» ապրիլ ամսվա բացառիկ համարը՝ 8 էջնոց ներդիրով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին։ Այս համարի մեջ կարելի է կարդալ նաեւ, Լիբանանի հայ համայնքի երեսփոխանուհի Փոլա Եագուպյանի՝ թերթին տրամադրած ծավալուն հարցազրույցը, որտեղ սպառիչ պատասխաններով անդրադառնում է հասարակական հնչեղություն ունեցող տարբեր խնդիրների եւ ներկայացնում է ազգային ու հանրային կյանքի տարբեր ոլորտների վերաբերյալ իր մտորումներն ու մոտեցումները:
-
27.04.2019|
09:39
Հնագետները նոր դամբարան են հայտնաբերել Եգիպտոսի հարավային Ասուան քաղաքի արևմտյան մասում: Այդ մասին տեղեկանում ենք Daily Mail պարբերականից:
«Մումիաներից բացի նաև տարատեսակ կճուճներ, փայտե դագաղների մնացորդներ, պատգարակներ ու թռչունների արձանիկներ ենք հայտնաբերել:
-
27.04.2019|
09:36
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը և ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի և նրա ավագ խորհրդական Ալեքսանդր Անանեւի հետ։
-
26.04.2019|
13:37
Երևանի առաջին երաժշտական-հուշային թանգարանը Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանն է՝ Նալբանդյան 21 հասցեում։ Այն իր գործունեության 52 տարիներին առանձնացել է ինքնատիպ, շարունակական և ժամանակին համահունչ ձեռնարկների շնորհիվ¸ որոնք նպաստել են մայրաքաղաքի կրթամշակութային միջավայրն ամբողջացնելուն։