2019 թվականի ապրիլի 26-ից մեկնարկում է Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի կազմակերպության 23-րդ Գերագույն ժողովը: Ժողովը քննելու է կուսակցության վերջին մեկ տարվա գործունեությունը, որոշելու է առաջիկա ռազմավարությունը և ընտրելու է նոր Գերագույն մարմին:
Ով պատիվ է տալիս անզգամին, նման է այն մարդուն, որ թանկարժեք քար է դնում պարսատիկի մեջ։ Հարբեցողի ձեռքերը փշերն են ծակծկում, անմիտ մարդու ձեռքերը ծառայում են անզգամին։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլի 24-ի ելույթն անվանել է Հայոց ցեղասպանության ժխտման նոր մակարդակ եւ «ազգի սպանությունների արդարացում»:
Կիպրոսը աջակցում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու Հայաստանի ջանքերին՝ ասված է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսի հայտարարության մեջ:
Այս պահի դրությամբ կուսակցական գործունեությամբ չեմ զբաղվում, ես կառավարության անդամ եմ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադարձավ հայ-ռուսական հարաբերություններին և նշեց, որ իշխանությունները մշտապես շեշտում են, որ Հայաստանն ու Ռուսաստանը փայլուն հարաբերություններ ունեն։
Այն, որ «Իմ քայլը» խմբակցության իմ որոշ գործընկերներ պարբերաբար աչքի են ընկնում տարբեր ոլորտների վերաբերյալ ֆենոմենալ չիմացության դրսևորումներով՝ վաղուց արդեն օրինաչափ է դարձել, սակայն այն, որ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը կարող է մի քանի տասնյակ լրագրողների ներկայությամբ ակնհայտ սուտ տեղեկություն տրամադրել և դեմքի լուրջ արտահայտությամբ հիմնավորել իր սուտը՝ արդեն նորամուծություն է:
ՈՒկրաինայի հարցով կայացած վերջին բանակցությունները վկայում են, որ Մոսկվան չի փոխել իր սկզբունքային դիրքորոշումը և չի գնա վերջնական խաղաղության, եթե չհամաձայնեցվեն եվրոպական անվտանգության հիմնարար խնդիրները։
Այստեղ գլխավոր հարցը ՆԱՏՕ-ի՝ 1997թ. ռազմական ներկայության վերադարձի մեջ է: Բանակցային գլխավոր ուղերձն այն է, որ Ռուսաստանը չի հրաժարվել 2021թ. ներկայացված պահանջներից և մտադիր չէ ռազմավարական նպատակները փոխարինել ժամանակավոր հրադադարով՝ հանուն ԱՄՆ դիվանագիտական հաղթանակի...