-
25.04.2019|
20:32
Ապրիլի 30-ին ԱԺ լիագումար նիստերի դահլիճում խորհրդարանական լսումներ կկազմակեպվեն «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթի քննարկման վերաբերյալ, այս մասին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։
-
25.04.2019|
20:31
«Արարատցեմենտ» ՓԲԸ-ն hայտարարություն է տարածել.
«Քանի որ «Արարատցեմենտ» գործարանի հետ կապված քննարկումները չեն դադարում՝ հարկ ենք համարում անդրադառնալ ստեղծված իրավիճակին:
-
25.04.2019|
20:30
««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագծը երկրորդ ընթերցմամբ ԱԺ ներկայացնելուց առաջ նախագծի քննարկման համար աշխատանքային խումբ կստեղծվի, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։
-
25.04.2019|
20:29
ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է 2020-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության կողմից թեկնածու առաջադրվելու մասին:
-
25.04.2019|
20:28
Քաղաքացու օրվա կապակցությամբ Երևանում կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 26-ի ժամը 23:30-ից մինչև ապրիլի 27-ի ժամը 24-ը երկկողմանի փակ է լինելու Մաշտոցի պողոտան՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Հաղթանակի կամուրջ:
-
25.04.2019|
20:22
Հայաստանում տարբեր ծրագրեր իրականացնելու հնարավորություններն են քննարկվել բարերարներ Ջորջ և Քերոլայն Նաջարյանների հետ նախագահ Արմեն Սարգսյանի այսօր կայացած հանդիպման ժամանակ:
-
25.04.2019|
20:21
Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ շատ կարևոր բանակցություններ է վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
-
25.04.2019|
19:59
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում կենդանի դոնորից, ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Փոխպատվաստումը կատարվել է երեկ, «Աստղիկ» բժշկական կենտրոնում, ամբողջությամբ անվճար:
-
25.04.2019|
19:58
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետը հրաժարականի դիմում է գրել՝ կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
-
25.04.2019|
19:57
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «ԱրարատՑեմենտ» գործարանի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Իշխող «Իմ քայլից» պատգամավոր Հայկ Գևորգյանը Ազգային ժողովում կառավարության որոշումներով է փաստել, որ Ծառուկյանը գործարանը 17 տարի առաջ ձեռք է բերել 200 հազար դոլարով: Սա այն դեպքում, երբ ժամանակին մերժվել է 35 միլիոն դոլարի ներդրումային ծրագիրը: