25.04.2019|
18:45
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Դուռը փակեք, մնում ենք բանտում, կամ Սերժի հրաժարականի որոշ մանրամասներ
Գուցե տարօրինակ հնչի, բայց ողջ Շարժման ամենահանգիստ կամ երեւի ավելի ճիշտ միակ հանգիստ օրն իմ համար Էրեբունիում Ձերբակալվածների Պահման Վայրում գտնված ընթացքն էր։ Երբ ապրիլի 22-ի երեկոյան Շենգավիթից ինձ ու Սասունին բերեցին այստեղ, մի անասելի հանգստություն իջավ վրաս։ Բոլոր զգայարաններս անջատվել էին կարծես։