Ձայների 95 կողմ, 26 դեմ հարաբերակցությամբ Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկությամբ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ընտրվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ։ Գեղամ Գևորգյանի թեկնածությունն առաջարկել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նոր Հայաստանում որևէ մեկի ընկեր լինել-չլինելը որևէ ազդեցություն չի կարող ունենալ քննության ընթացքի և վճռի վրա՝ Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Աժ նախագահ Արարատ Միրզոյանը։
ՀՔԾ-ն տեղեկացնում է, որ 2008-ի մարտի 1- 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է:
Գեներալ Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Դատարանն այսօր մերժեց Գրիգորյանին 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու՝ պաշտպանների միջնորդությունը։
Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի մտքերի անհասկանալի ընթացքը, տպավորություն է, որ նա մինչև հիմա չի հասկացել, թե ինչ կարգավիճակ ունի։ Իսկ արտաքին հարաբերություններն ու Արցախի խնդիրն ընդհանրապես նրանից շատ հեռու ոլորտներ են։
Առաջին անգամ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Ուկրաինայում անցնում է համընդհանուր եվրոպական ոգով՝ առանց Արևմուտքի ու Ռուսաստանի կողմնակիցների բաժանման, որ նախկինում նման իրավիճակներում տրոհում էր երկիրը երկու հակամարտող կողմերի:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց ՀՀ կառավարության օրենքի նախագծին, որով գործադիրին առաջարկում է լիազորել սահմանելու պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը:
ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ ապրիլի 22-ին կհոսանքազրկվեն`
Երևանում`
10:00-16:00 Նուբարաշեն Բ թաղամասը և թիվ 175 դպրոցը, Հաղթանակ թաղամասը, Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 25/4 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները:
ՈՒկրաինայի հարցով կայացած վերջին բանակցությունները վկայում են, որ Մոսկվան չի փոխել իր սկզբունքային դիրքորոշումը և չի գնա վերջնական խաղաղության, եթե չհամաձայնեցվեն եվրոպական անվտանգության հիմնարար խնդիրները։
Այստեղ գլխավոր հարցը ՆԱՏՕ-ի՝ 1997թ. ռազմական ներկայության վերադարձի մեջ է: Բանակցային գլխավոր ուղերձն այն է, որ Ռուսաստանը չի հրաժարվել 2021թ. ներկայացված պահանջներից և մտադիր չէ ռազմավարական նպատակները փոխարինել ժամանակավոր հրադադարով՝ հանուն ԱՄՆ դիվանագիտական հաղթանակի...