20.04.2019|
14:01
«Ժամանակը» գրում է. «Այսօր ապրիլի 20-ն է, և այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունները մոռացել են Ցեղասպանության հերթական՝ 104-րդ տարելիցի մասին: Ի տարբերություն նախորդ տարիների, երբ Երևանի և մյուս քաղաքների փողոցներում ու մայրուղիներում տեղադրվում էին Ցեղասպանությանը վերաբերող ցուցապաստառներ, անցկացվում էին գիտաժողովներ և ցուցադրություններ, այս տարի տարելիցը որոշվել է պետական մակարդակով մոռացության մատնել: