-
17.04.2019|
21:03
Եթե Սահմանադրությունը այսօրվա կառավարության համար գերիշխող մոտեցում է, հարց է առաջանում՝ ինչպես է ստացվել, որ առնվազն հինգ նախարարության մասով թույլ է տրված Սահմանադրության կոպիտ խախտում՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ ոլորտային մասնագիտական հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը:
-
17.04.2019|
21:02
Այսօր ով այլընտրանքային տեսակետ է ասում, միանգամից դառնում է թշնամի, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ ոլորտային մասնագիտական հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը:
-
17.04.2019|
21:02
ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրրքվեց՝ տեղյակ է, որ պետությունը ՄԻԵԴ-ում «ԳԱԼԱ» հեռուստաընկերութան գործով բողոք է բերել ընդդեմ Վարչական դատարանի որոշման։ Վարչապետը պատասխանեց, որ առաջին անգամ է լսում։
-
17.04.2019|
21:01
Ստեփանակերտը շատ կցանկանար կիսել ռուսական կողմի լավատեսությունը և մտածել, որ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում ինչ-որ դրական առաջընթաց կլինի։
-
17.04.2019|
21:00
Եվրոպական դատարանը մերժել է գեներալ Մանվել Գրիգորյանի գործով ներկայացված միջանկյալ միջոց ձեռնարկելու պահանջը, հայտնում է Արդարադատության նախարարությունը։
-
17.04.2019|
20:58
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ որպես բազմադարյա բարեկամության նշան` Կիպրոսը Վրաստանին տարածք է նվիրում:
-
17.04.2019|
20:51
ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու Կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագծին՝ Աժ ամբիոնից հայտարարեց խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
-
17.04.2019|
20:50
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդն այսօր Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությանը։ Կոնգրեսականներին ուղեկցել են ԱԺ պատգամավորներ Հովհաննես Հովհաննիսյանը, Գայանե Աբրահամյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:
-
17.04.2019|
20:50
ԼՀԿ-ն դեմ է քվեարկելու Կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագծին՝ ասել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
-
17.04.2019|
20:49
«Մենք նպատակահարմար չենք համարում այս պահին ուժային կառույցները՝ Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը դարձնել քաղաքական կառույցներ»՝ Աժ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։