«Սրանով նորից, հերթական անգամ առիթը բաց չեք թողնում գնդակահարել խորհրդարանական վերահսկողության ինստիտուտը։ Հիմա ի՞նչ է, նորից նույն հարցն է առաջանում, հիմա Կառավարությո՞ւնն է մեր նկատմամբ հսկում, թե՞՝ մենք կառավարության»՝ հարց բարձրացրեց ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը։
Աշխարհում ոչ մի կառավարություն չի ներկայացնում նախագիծ, որով իր լիազորությունները կդարձնի ավելի վերահսկելի, ընդդիմադիրներին հակադարձեց իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Ինչո՞ւ եք Սերժ Սարգսյանի կոստյումը հագել, ո՞ւմ է պատիվ բերում այդ կոստյումը հագնել»՝ դիմեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությանը, որն Ազգային ժողովում այսօր ներկայացնում էր Կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծը:
Հայաստանի պետական կամերային նվագախումբը և 5th Season խումբը Gate of Frequency ապրիլի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կներկայացնեն Արտո Թունջբոյաջյանի և Վահագն Հայրապետյանի գործերը: Համադրվելու են տարբեր ոճերն ու փորձարարական ձևաչափը:
Կառավարության կառուցվածքի փոփոխությունների արդյունքում կրճատվող նախարարությունների գործառույթներն իրականացվելու են դրանց փոխարեն ստեղծվող նոր նախարարությունների փոխնախարարների միջոցով՝ Աժ-ում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Հնագետները հայտնաբերել են լավ պահպանված հնագույն եգիպտական դամբարան, որը պատկանում է բարձրաստիճան պաշտոնյայի և որը զարդարված է գունագեղ ու հազվագյուտ պատկերներով՝ հաղորդում է Newsweek-ը:
Եթե ֆրանսիացի հրշեջներին ևս 15-30 րոպե չհաջողվեր մարել Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը, պատմամշակութային կոթողն ամբողջությամբ կավերվեր՝ հայտարարել են Ֆրանսիայի իշխանությունները:
ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ ապրիլի 17-ին կհոսանքազրկվեն`
Երևանում՝
10:00-16:00 Աբովյան փ. 11, 13 շենքերը, Սայաթ-Նովա պող. 6 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Բայրոնի փ. 1/1, 3, 10/5 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները:
ՈՒկրաինայի հարցով կայացած վերջին բանակցությունները վկայում են, որ Մոսկվան չի փոխել իր սկզբունքային դիրքորոշումը և չի գնա վերջնական խաղաղության, եթե չհամաձայնեցվեն եվրոպական անվտանգության հիմնարար խնդիրները։
Այստեղ գլխավոր հարցը ՆԱՏՕ-ի՝ 1997թ. ռազմական ներկայության վերադարձի մեջ է: Բանակցային գլխավոր ուղերձն այն է, որ Ռուսաստանը չի հրաժարվել 2021թ. ներկայացված պահանջներից և մտադիր չէ ռազմավարական նպատակները փոխարինել ժամանակավոր հրադադարով՝ հանուն ԱՄՆ դիվանագիտական հաղթանակի...