-
17.04.2019|
12:18
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Օզթյուրք Յըլմազը հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քննարկումը կանխելու անհրաժեշտության մասին:
-
17.04.2019|
12:17
Իրանի խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին, որը Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքերն «ահաբեկչական» է որակում և Իրանին թույլ է տալիս համարժեք քայլեր կատարել ԱՄՆ ուժերի «ահաբեկչական գործողություններին» ի պատասխան:
-
17.04.2019|
12:17
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն անդրադարձել է տեղեկություններին, որ ՊՎԾ աշխատակիցներին վերաբերող քրեական գործով, իբր, ներգրավվել է որպես կասկածյալ:
-
17.04.2019|
12:16
Աժ նիստում քննարկվում են կառավարության ներկայացրած «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրինագծերում նախատեսվող հիմնական կարգավորումները:
-
17.04.2019|
12:15
«Փաստը» գրում է. «Արդեն երկրորդ նստաշրջանն է, ինչ ՀՀ նոր իշխանությունները մասնակցում են ԵԽԽՎ աշխատանքներին Ստրասբուրգում, սակայն այդպես էլ չի հաջողվում ընդգրկվել եվրոպական քաղաքական ընտանիքներից որևէ մեկում, պարզապես չեն կարողանում աշխատել եվրոպական խմբակցությունների հետ:
-
17.04.2019|
12:14
«Հրապարակը» գրում է․«ԱԺ դահլիճում «Իմ քայլի» և ԼՀԿ-ի միջև «ռազբորկան», մեր տեղեկություններով, շարունակվել է Էդմոն Մարուքյանի աշխատասենյակում: Մխիթար Հայրապետյանն այնտեղ է գնացել հաշիվ մաքրելու և պատասխան պահանջելու Մարուքյանից՝ իրեն ուղղված «դու ո՞վ ես» արտահայտության համար:
-
17.04.2019|
12:13
2019-ի մարտի 17-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի մշտական տեղակայման վայրում գտնվող մի խումբ պարտադիր ժամկետային զինծառայողներ հրաժարվել են կատարել զինվորական ծառայության առանձին՝ օրվա կարգացուցակով նախատեսված պարտականությունները՝ փաստացի դադարեցնելով, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
-
17.04.2019|
12:12
«Ժամանակը» գրում է. «Պետական կառավարման համակարգին մոտ մեր աղբյուրը տեղեկացնում է, որ ամենուր ՔՊ-ն նշանակում է իր կոմիսարներին, հիմնականում տվյալ պետական հաստատության տնօրենի տեղակալի պաշտոնում:
-
17.04.2019|
12:11
Ոստիկանության աշխատողների աշխատավարձը բարձրացվել է միջինը 20 տոկոսով՝ Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Անցյալ տարվա ապրիլի 16-ի մասին տեսանյութում երևում է, որ փշալարերի առաջ կանգնած հստակ խոստացել էի, որ ոստիկանների աշխատավարձը կբարձրանա:
-
17.04.2019|
12:10
«Ժողովուրդը» գրում է. «Հայաստանում ցեմենտի արտադրությամբ զբաղվող արդյունաբերական հսկաները՝ «Արարատ ցեմենտ»-ը և «Հրազդան ցեմենտ»-ը, փակման վտանգի առաջ են: