-
17.04.2019|
12:09
«Ժողովուրդը» գրում է․ «ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդը սկսել է աշխատել Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգի փոփոխությունների ուղղությամբ: Փաստաթուղթը ընդունվել է 2007թ. հունվարին ու 12 տարում որևէ փոփոխության չի ենթարկվել:
-
17.04.2019|
12:08
Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուների՝ Պյոտր Պորոշենկոյի և Վլադիմիր Զելենսկու բանավեճի հարցով բանակցությունները շարունակվում են:
-
17.04.2019|
12:07
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է 5 տարում վերականգնել Փարիզի Աստվածամոր տաճարը:
-
17.04.2019|
12:06
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Փարիզ աշխատանքային այցը երեկ սկսվել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ հանդիպմամբ։ Կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցեր։
-
17.04.2019|
12:04
Ապրիլի 17-21-ը Հայաստանի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 17-ին առանձին վայրերում` ինտենսիվ։ Օդի ջերմաստիճանը ապրիլի 16-17-ի ցերեկը կնվազի 10-12, 20-ին` ևս 3-4 աստիճանով։
-
17.04.2019|
10:38
Այս փուլում համարյա ոչիչ հայտնի չէ վիթխարի հրդեհի մասին, որ ամայացրեց Փարիզի Աստվածամոր տաճարը ապրիլի 15-ին: Մի քանի ժամ տատանվելուց հետո Փարիզի դատախազությունը սկսեց հետաքննություն «կրակի միջոցով չկանխամտածված ոչնչացման» գործով՝ ապրիորի բացառելով քրեական մոտիվները:
-
17.04.2019|
10:20
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն օրերս ունեցած հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել է, թե «ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները ու նրանց հետ փոխկապակցված մարդիկ անցած էտապ են»:
-
16.04.2019|
22:05
Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցներին վերաբերող քրեական գործով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ներգրավվել է որպես կասկածյալ: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին, հաղորդում է «Փաստինֆոն»։
-
16.04.2019|
21:50
Ստեփանակերտը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների կողմից հումանիտար ոլորտի հետ կապված հարցերի քննարկումը: Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն ասել է, որ Ստեփանակերտը վաղուց է հումանիտար առաջարկություններով հանդես եկել:
-
16.04.2019|
21:49
Փարիզի Աստվածամոր տաճարի մեծ կտավները հիմնականում չեն տուժել՝ հայտնել են Ֆրանսիայի իշխանությունները, գրում է The Guardian-ը: