-
07.04.2019|
15:42
Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Պորտուգալիա:
Նա որպես բանախոս կմասնակցի Horasis վերլուծական կենտրոնի ամենամյա հանդիպմանը:
-
07.04.2019|
15:33
Ապրիլի 7-ին` Սուրբ Աստվածածնի ավետման տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու օծման արարողությունը:
-
07.04.2019|
15:31
Երկրապահ կամավորականների միությունն Արցախյան ազատամարտի հորձանուտում ստեղծված կազմակերպություն է, որն ի սկզբանե ընդգրկում էր ազատամարտում անմիջական ավանդ ունեցող ազատամարտիկների՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ:
-
07.04.2019|
15:30
ԱՄՆ ռազմական ուժերը, որոնք ներգրավված են դիվանագիտական առաքելությունների պաշտպանության գործում և օգնություն են ցուցաբերում իշխանություններին ահաբեկչության դեմ պայքարում, հեռանում են Լիբիայից` ասվում է Աֆրիկայում ԱՄՆ հրամանատարության մամլո հաղորդագրության մեջ:
-
07.04.2019|
15:29
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ բրեկզիտը կարող է չկայանալ, եթե խորհրդարանն ու կառավարությունը չկարողական համաձայնության գալ:
-
07.04.2019|
15:28
Աշխատանքային այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում գտնվող՝ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 6-ի երեկոյան հանդիպել է Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
-
07.04.2019|
15:27
Պակիստանի ԱԳ նախարար Մահմուդ Քուրեշին ասել է, թե հետախուզական վստահելի տեղեկություններով՝ Հնդկաստանը պատրաստվում է այս ամիս հարձակվել Պակիստանի վրա:
-
07.04.2019|
15:25
ՀՀ-ԵՄ համաձայնագիրը նախորդ շաբաթ ուղարկվել է Կիպրոսի օրենսդիր մարմին և կվավերացվի սեղմ ժամկետներում` Կատարում հայտարարել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը՝ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ։
-
07.04.2019|
15:24
ՔՊ կուսակցության վարչության ղեկավար, «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, Աժ պատգամավոր Սասուն Միքայելյանը ԵԿՄ հասարակական կազմակերպության 12-րդ արտահերթ համագումարում միաձայն ընտրվեց ԵԿՄ վարչության նախագահ։
-
07.04.2019|
15:24
Կոմիտասի 150-ամյա հոբելյանի շրջանակներում Գրականության և արվեստի թանգարանում ապրիլի 19-ին, ժամը 15:00-ին կբացվի «Կոմիտասի գրչի խաղերը» խորագրով ցուցադրություն: