-
06.04.2019|
14:36
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում մարտի 31-ից ապրիլի 6-ը Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 250 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց:
-
06.04.2019|
14:35
«Հրապարակը» գրում է. «Արցախում ապրիլի 7-ին կայանալիք եկեղեցու բացման արարողությանը ՀՀ իշխանությունը ներկայացված կլինի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանով։ Մասնակցելու է նաեւ կաթողիկոսը։
-
06.04.2019|
14:34
Ձերբակալվել է մի անձ, որը Ֆեյսբուքում վարել է «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջը` լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
-
06.04.2019|
14:33
Հորդանանում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հորդանան գետի ափին գտնվող Հիսուս Քրիստոսի մկրտության վայր:
-
06.04.2019|
14:31
Այսօր Հայաստանի տարածքում սպասվում են տեղումներ: Ապրիլի 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
-
06.04.2019|
02:20
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում այցելել է ռուսական ռազմական բազա: Վարչապետի գլխավորած պատվիրակությունը ռազմական ավանում ծանոթացել է «Մեծ ամրոց» զինվորական ճամբարում զինծառայողների կյանքին և կենցաղին, նաև այցելել է «Պատվո բլուր» և «Զինվորական փառքի» հուշահամալիր, զորամասի թանգարան և Սուրբ Ալեքսանդրայի տաճար:
-
06.04.2019|
02:19
Ֆրանսիայում աճուրդի է դրվել Նապոլեոնի գահը: Աճուրդը տեղի կունենա ապրիլի 7-ին Ֆոնտենբլոյում՝ Ֆրանսիայի միապետների պատմական նստավայրում, որտեղ 1814-ի գարնանը գահից հրաժարված կայսրը հրաժեշտ տվեց իր գվարդիային:
-
06.04.2019|
02:15
Աժ նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 5-ին ընդունել է ճանաչողական այցով Հայաստան այցելած Իտալիայի խորհրդարանական ներկայացուցչական պատվիրակությանը` կազմված Սենատի և Պատգամավորների պալատի անդամներից:
-
06.04.2019|
02:08
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացվող ուսումնասիրությունների արդյունքներով պարզվել է, որ ՀՀ կառավարության 24.11.2016թ. թիվ 1204-Ն որոշման 5-րդ կետի հիման վրա ՀՀ մշակույթի նախարարության «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվել է՝ միանալով «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին:
-
06.04.2019|
02:07
Եվրոպական խորհրդարանի նախագահ Դոնալդ Տուսկը չի աջակցում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի` Brexit-ը 2019-ի հունիսի 30 տեղափոխելու առաջարկը: