Չեմ կարծում, որ ՀՀ վարչապետի որոշմամբ երեկ աշխատանքից ազատված 3 անձինք վատ էին աշխատում կամ նրանց հանդեպ դժգոհություն կար, պարզապես գործադիրի ղեկավարն իր լիազորությունների սահմաններում որոշումներ է կայացրել` ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով երեկ ուշ գիշեր հայտնի դարձած պաշտոնանկություններին։
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն դիմել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին՝ խնդրելով միջնորդել Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացուն ազատ արձակելու հարցում:
Հայաստանի դիրքերը ներդրողների շրջանում ամրապնդվում են, և դա լավ հնարավորություն է նոր ներդրումներ ներգրավելու` հայտարարել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը իր գլխավորած սփյուռքահայ ներդրողների խմբի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:
Ապրիլի 3-4-ը, 6-7-ը սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում` անձրևի տեսքով, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ: Ապրիլի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի երրորդ տարելիցի կապակցությամբ՝ նշելով, որ դրա պատճառով ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում ստեղծված փակուղին ցույց տվեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և բանակցային հանգուցալուծումն այլընտրանք չունի:
Այս օրերին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը գտնվում էր Մեծ Բրիտանիայում, որտեղ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի (London Symphony Orchestra, LSO) հետ մասնակցում էր ձայնագրությունների։
Արտասովոր դեպք է գրանցվել Բանգլադեշում, որտեղ 20-ամյա Արիֆա Սուլթանան առաջնեկին լույս աշխարհ բերելուց 4 շաբաթ անց երկվորյակ է ունեցել:
Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ բժշկական հետազոտությունից հետո պարզ է դարձել, որ կինը երկու արգանդ ունի:
Զարմացողը ես չեմ` ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն է: Երեկ Եռաբլուրում նա ասել է. «Մեր կառավարությունը պաշտպանական ոլորտում միասնական ծրագիր է իրականացնում և այդ իմ ասածը ոչ մի ձևով դուրս չէր գալիս պայմանավորված կառավարության ծրագրի առաջնահերթություններից։
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում գտնվող Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդն այսօր հանդիպում է ունեցել Համայն ռուսիո պատրիարք Կիրիլի հետ: Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» լրատվական գործակալությունից:
ՈՒկրաինայի հարցով կայացած վերջին բանակցությունները վկայում են, որ Մոսկվան չի փոխել իր սկզբունքային դիրքորոշումը և չի գնա վերջնական խաղաղության, եթե չհամաձայնեցվեն եվրոպական անվտանգության հիմնարար խնդիրները։
Այստեղ գլխավոր հարցը ՆԱՏՕ-ի՝ 1997թ. ռազմական ներկայության վերադարձի մեջ է: Բանակցային գլխավոր ուղերձն այն է, որ Ռուսաստանը չի հրաժարվել 2021թ. ներկայացված պահանջներից և մտադիր չէ ռազմավարական նպատակները փոխարինել ժամանակավոր հրադադարով՝ հանուն ԱՄՆ դիվանագիտական հաղթանակի...