-
31.03.2019|
13:34
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մտադիր է խորհրդարանում չորրորդ քվեարկությունն անցկացնել բրեկզիտի համաձայնագրի վերաբերյալ` հաղորդում է The Telegraph-ը:
-
31.03.2019|
13:33
Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին խոսելիս շատ կարևոր է ճիշտ տերմինաբանությունը, իսկ ճիշտը հետևյալն է՝ «ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտություն»` ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։
-
31.03.2019|
13:32
Երկուշաբթի՝ առավոտյան ժամը 10-ին, մշակութային գործիչները կհավաքվեն կառավարության դիմաց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Օպերային թատրոնի նոր տնօրենի նշանակման դեմ։ Օպերային թատրոնում այսօր հրավիրված ակցիայի մասնակիցներն ասացին, որ վարչապետին կհանձնեն իրենց նամակը՝ ներկայացնելով խնդիրը:
-
31.03.2019|
13:31
Արցախում գտնվող՝ Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդիպումներ են ունեցել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի, ՊՆ նախարար Կարեն Աբրահամյանի հետ:
-
31.03.2019|
13:30
Ապրիլի 1-ին առավոտյան ժամը 10-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները մտադիր են հավաքվել կառավարության շենքի մոտ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրելու չեղարկել Օպերային թատրոնի տնօրեն Կոստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրամանը, ազատել Ղարիբյանին պաշտոնից` նրանք հայտարարեցին հենց դահլիճի բեմից՝ «Դիմակահանդես» բալետը դիտելու եկած հանդիսատեսի առջև:
-
31.03.2019|
13:30
Նախագահական նստավայրը հանրությանն ավելի մոտ ու հասանելի դարձնելու նպատակով ՀՀ նախագահի աշխատակազմը ծրագրում է մշակութային տարբեր միջոցառումներ անցկացնել նստավայրի դահլիճներում, այդ թվում՝ համերգներ, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ:
-
31.03.2019|
13:28
«Քիչ առաջ տեղեկացա, որ ԱԱԾ-ն իրականացրել է օպերատիվ հետախուզական միջոցառում, ինչից հետո բերման է ենթարկել իմ տեղակալ Արսեն Դավթյանին»,- «Ֆեյսբուքում» երեկ գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա հավելել է՝ այս պահին այլ մանրամասների չի տիրապետում։ «Կարծում եմ՝ ԱԱԾ-ն պարզաբանում կտա ավելի ուշ»,- հավելել է Արսեն Թորոսյանը։
-
31.03.2019|
13:27
Այսօր Ուկրաինայում նախագահական ընտրություններ են։ Հարցումների համաձայն, նախագահական ընտրությունների առաջատարը կատակերգու դերասան Վլադիմիր Զելենսկին է։ Երկրորդ տեղի համար պայքարում են նախագահ Պյոտր Պորոշենկոն և նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն:
-
31.03.2019|
10:25
Չինաստանում հազվադեպ հանդիպող երևույթ է գրանցվել: Կինը երկվորյակ երեխաներ է ունեցել երկու տարբեր տղամարդկանցից: Այդ մասին գրում է չինական Strait Herald պարեբարականը:
-
31.03.2019|
10:23
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը բերման էենթարկել առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին։ Տեղեկությունը հաստատել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։