-
25.03.2019|
23:38
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ մինչ օրակարգային հարցերին անցնելը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել մայրաքաղաքի բնակիչներին՝ համապետական շաբաթօրյակին ակտիվորեն մասնակցության համար:
-
25.03.2019|
23:38
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2018-ին Հայաստանում ծնվել է 36502 երեխա, 19 207-ը տղաներ են, 17 295-ը՝ աղջիկներ: 2017-ին Հայաստանում ծնվել է 37700 երեխա՝ 19731 տղա, 17969 աղջիկ, 2016-ին՝ 40 592 երեխա, 21445-ը տղա և 19147-ը՝ աղջիկներ:
-
25.03.2019|
23:37
Թյուրիմացություն է տեղի ունեցել. ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներին թվացել է, թե փոխդեկան Էդգար Քալանթարյանը հեռացվել է աշխատանքից, ինչի պատճառով էլ նրանք այսօր դասադուլ են իրականացրել, Aysor.am-ի հետ զրույցում հավաստիացրեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն՝ անդրադառնալով ֆակուլտետի ուսանողների դասադուլին և ֆեյսբուք սոցիալական ցանցում «#ՔալանթարյանըՄնալուԷ» հեշթեգով ակցիային։
-
25.03.2019|
23:36
Պաշտոնական այցով Վաշինգտոն ժամանած Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն հայտարարել է, որ կկրճատի այցի ժամկետները` Գազայի հատվածում ծավալված իրադարձությունների պատճառով։ Այսօր առավոտյան «Համաս» շարժման վերահսկողության ներքո գտնվող Գազայից հրթիռակոծվել էր Թել-Ավիվի մերձակայքում գտնվող Միշմերեթ ավանը: Հարձակման հետևանքով վեց խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երկու անչափահասներ, տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել:
-
25.03.2019|
23:35
Ամբողջ կրթական համակարգը պետք է ապաքաղաքականացվի՝ սկսած բուհական համակարգից, մինչև դպրոցական համակարգ` կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
25.03.2019|
23:34
Բրիտանական ITV հեռուստաընկերության տեղեկություններով՝ վարչապետ Թերեզա Մեյը պատրաստակամություն է հայտնել հրաժարական ներկայացնել, եթե իշխող պահպանողականների խորհրդարանական խմբակցության իր ընդդիմախոսները կողմ քվեարկեն Բրյուսելի հետ՝բրեկզիտի համաձայնագրին:
-
25.03.2019|
23:33
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, մարտի 29-ին` հաղորդում է ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալությունը` վկայակոչելով Ավստրիայի մայրաքաղաքում գտնվող դիվանագիտական աղբյուրները:
-
25.03.2019|
23:32
Նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է հանդիպումների շարք Աժ խմբակցությունների հետ: Նա այսօր հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի հետ։
-
25.03.2019|
23:31
Ուկրաինայի երեք առաջատար սոցիոլոգիական ծառայությունների՝ «Ռազումկովի կենտրոնի», Կիևի սոցիոլոգիայի միջագզային ինստիտուտի և «Ռեյտինգ» սոցիոլոգիական ծառայության համատեղ հարցման համաձայն, նախագահական ընտրությունների միանձնյա առաջատարը շարունակում է մնալ կատակերգու դերասան Վլադիմիր Զելենսկին:
-
25.03.2019|
23:30
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ մարտի 26-ին գումարված Ազգային ժողովի հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: