-
25.03.2019|
14:28
Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը 2016-ի նախընտրական արշավի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի միջև դավադրություն կամ համակարգված ուղղորդում չի հայտնաբերել, հայտնել է ԱՄՆ Արդարադատության նախարարությունը:
-
25.03.2019|
14:25
Ռումինիան և Հոնդուրասը կիրակի հայտարարել են Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաքը ճանաչելու մասին: Ռումինիայի վարչապետ Վիորիկա Դենչիլեի և Հոնդուրասի նախագահ Խուան Էռնանդեսի հայտարարություններն արվել են Հանրային գործերի ամերիկա-իսրայելական կոմիտեի տարեկան խորհրդաժողովում:
-
25.03.2019|
14:25
Կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, ի թիվս այլ հարցերի՝ օրակարգում է նաև աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների հարցը, որը կներկայացնի Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։
-
25.03.2019|
14:24
«Գարդասիլ 4» պատվաստանյութը կիրառելու հրամանը բացակայում է ՀՀ առողջապահության նախարարության կայքից, դրա մասին մենք պատահաբար իմացել ենք համացանցի մի տեսանյութից, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը:
-
25.03.2019|
14:23
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին. «Ջերմ շնորհավորանքներ եմ հղում Հունաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ և Հունաստանի բարեկամ ժողովրդին խաղաղություն, առաջընթաց և բարեկեցություն:
-
25.03.2019|
14:21
«Լիակատար արդարացում». այսպես է բնութագրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թիմակիցների և Ռուսաստանի միջև հնարավոր կապերը հետաքննող Ռոբերտ Մյուլերի զեկույցի հրապարակումը:
-
25.03.2019|
14:21
Մարտի 25-26-ը, 28-29-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
-
25.03.2019|
14:20
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
-
25.03.2019|
14:19
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան աշխատանքային փակ հանդիպում է ունենալու պաշտպանության նախարարությունում, տեղեկացրել է մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
-
25.03.2019|
14:18
ՊՆ վարչական համալիրում սկսվել է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի փոխգործակցության շրջանակում հավաքին ներգրավված են նաև Արցախի Պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչները: