-
25.03.2019|
14:17
Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։ Մխիթարյանն իր մարզաշապիկը նվիրել է նախագահ Արմեն Սարգսյանին։
-
25.03.2019|
14:16
«Մենք շարունակում ենք աշխատել Վրաստանի` Հյուսիսատլանտյան դաշինքի անդամակցության ուղղությամբ», - Թբիլիսիում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
-
25.03.2019|
14:14
Օպերային երգչուհի, երգահան, միջազգային մրցույթի դափնեկիր Մայա Աֆրիկյանը վերջին շրջանում պատվով է ներկայացրել Հայաստանը մի շարք միջազգային ստուգատեսերին: Հինգ միջազգային մրցույթներից Աֆրիկյանը արժանացել դափնեկրի վեց դիպլոմների:
-
25.03.2019|
14:05
Մանեի (Մանե Բաղդասարյան) «Ճայը» էքսպերիմենտալ ֆիլմի համաշխարհային առաջնախաղը տեղի կունենա Հունաստանում՝ Աթենքի միջազգային կինոփառատոնի շրջանակում:
-
24.03.2019|
21:43
Պաբլո Պիկասոյի հազվագյուտ կտավներից մեկը վաճառքի է ներկայացվել Փարիզի Christie's աճուրդում: Թանաքով կտավը գնահատվում է 250 000-300 000 եվրո:
-
24.03.2019|
21:42
Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն մեկնել է Վաշինգտոն, որտեղ շնորհակալություն կհայտնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Գոլանի բարձունքը հրեական պետության մաս ճանաչելու պատրաստակամության համար, գրում է Jerusalem Post-ը:
-
24.03.2019|
21:41
Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական խորհրդի նախագահ Սահակ Մաշալյանի խոսքով՝ պատրիարքական ընտրությունների վերաբերյալ որևէ պաշտոնական կանոնագիրք չկա:
-
24.03.2019|
21:40
ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին կանչել են ՀՔԾ` «Ազատության»-ը փոխանցեց Շիրխանյանը՝ նշելով՝ կանչել են ոչ թե հարցաքննության, այլ հարց ուղղելու։
-
24.03.2019|
21:40
Հարյուր հազարավոր մարդիկ մարտի 23-ին երթով անցել են Լոնդոնի կենտրոնական փողոցներով և պահանջել են դադարեցնել բրեկզիտը:
-
24.03.2019|
21:38
Ղազաստանի նախկին վարչապետ Բակիտժան Սագինտաևը նորանշանակ նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևի հրամանագրով նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավար: