-
24.03.2019|
21:37
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն այսօր ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել Տավուշի մարզի Ենոքավան համայնքում:
Նրանք քննարկել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր, անդրադարձել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների:
-
24.03.2019|
16:50
Մեծ Բրիտանիայի կառավարությունը վարչապետ Թերեզա Մեյին իշխանությունից հեռացնելու նպատակ է հետապնդում` հաղորդում է The Sunday Times-ը։
-
24.03.2019|
16:49
Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան ուղիղի եթերից տեղեկանում ենք, որ «Հանուն արդարության» հասարակական վերահսկողական նախաձեռնությունը հայտարարված համապետական շաբաթօրյակի շրջանակում կատարում է ակցիա-հիշեցում՝ կարմիր գծերով սահմանազատված ավտոկայանատեղիների վերացման անհրաժեշտության դեմ:
-
24.03.2019|
16:49
Նվագախումբը կազմ ու պատրաստ սպասում էր վարչապետին՝ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նոր շենքի կառուցման հիմնարկեքի արարողությունը սկսելու համար: Բայց Նիկոլ Փաշինյանի ժամանելուց րոպեներ անց իրավիճակ փոխվեց:
-
24.03.2019|
16:48
Նախագահ Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանը մասնակցել են համապետական շաբաթօրյակին:
-
24.03.2019|
16:47
Ֆուտբոլի Եվրոպայի 2020-ի առաջնության ընտրական մրցաշարի առաջին խաղում Հայաստանի ազգային հավաքականը 1:2 հաշվով պարտություն կրեց Բոսնիա և Հերցեգովինայի թիմից՝ մրցակցի հարկի տակ:
-
24.03.2019|
16:46
Այսօր՝ ժամը 10:30-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է միայն կցորդիչով բեռնատարների համար, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ միայն բեռնատարների համար:
-
24.03.2019|
16:45
Microsoft ընկերությունը ներկայացրել է այն ժամկետը, երբ վերջնականապես կդադարեցնի Windows 7-ի սպասարկումը: Ընկերության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ օպերացիոն համակարգի սպասարկումը կդարդարեցվի 2020 թ-ի հունվարի 14-ին: Այդ մասին գրում է Tech Crunch պարբերականը:
-
24.03.2019|
16:43
Ջուզեպպե Վերդիի «Աթթիլա» օպերայի համերգային կատարման պրեմիերան տեղի կունենա մարտի 28-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
-
24.03.2019|
16:42
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Պետության առջև ծառացած բազմաթիվ խնդիրները լուծելու անկարողությունը Փաշինյանին դրդել է մասնակցել էժանագին շոու ներկայացումներին:
Առաջնորդվելով լենինյան շաբաթօրյակների ոգով, Նիկոլը Իլյիչի օրինակով անձամբ է մասնակցում միջոցառումներին, բայց մոռանում է, որ ձևը չէ կարևոր, այլ բովանդակությունը: