-
23.03.2019|
17:36
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 5-րդ բողոքն է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը կապված է կալանավորման դեմ բողոքը անհապաղ չքննելու հետ` լրագրողների հետ զրույցում հայտնեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:
-
23.03.2019|
17:35
Ներկայացվում է, որ Մեղրիի զորամասերից մեկում եղած խնդիրն առաջացել է սպայի մեղքով, բայց իրականում այդպես չի եղել` Tert.am-ին ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
-
23.03.2019|
17:34
Մարտի 17-23-ը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը 180 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 1900 կրակոց:
-
23.03.2019|
17:34
Մարտի 22-ին ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին:
-
23.03.2019|
17:33
Մենք գնում ենք այն ճանապարհով, որ երկրորդ օպերատորը պետք է լինի համայնքը՝ Երևան քաղաքը` այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղապետ Հայկ Մարությանն՝ անդրադառնալով աղբահանության խնդրին։
-
23.03.2019|
17:32
Այս տարի լրանում է Լեոնարդո դա Վինչիի մահվան 500 ամյակը: Նրա աշխատանքները ներկայացվում են Իտալիայի ամբողջ տարածքում: Այցելուները կարող են ոչ միայն վայլել նրա գեղանկարչական ստեղծագործությունները, այլև տեսնել գիտական բացահայտումներն ու ինժեներական գյուտերը:
-
23.03.2019|
17:32
Հայաստանի տարածքում այսօր և մարտի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 24-26-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնասյին շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով:
-
23.03.2019|
15:57
Այսօրվա շաբաթօրյակը, ինչպես ասում են, «կոտրվեց» Նիկոլ Փաշինյանի գլխին։ Ամեն ինչ սկսվեց այնտեղից, երբ Փաշինյանը որոշեց կոստյումով շաբաթօրյակը սկսել։ Տեսնես՝ մեկը չկար այդ մարդուն ասեր, որ այդպիսի հագուկապով «բիչոկ» հավաքելու չեն գնում, այն էլ շինհրապարակում։
-
23.03.2019|
15:47
Մարտի 22-ին Լիբանանում դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպեց Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բերիի հետ: Լիբանանի Ազգային ժողովի նախագահին փոխանցելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի պատասխան ուղերձը` դեսպանն ընդգծեց Հայաստանի պատրաստակամությունը՝ առավել ակտիվացնելու ու ամրապնդելու հայ-լիբանանյան միջխորհրդարանական կապերը։
-
23.03.2019|
15:46
Մարտի 20-ին Բեյրութում տեղի ունեցավ ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությանը մասնակից երկրների դեսպանների հանդիպումը, որին մասնակցեց Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը: