-
23.03.2019|
01:00
Ստորագրելով և վավերացնելով ԵՄ համապարփակ և ընդլայնված համագործակցության մասին համաձայնագիրը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունները ստանում են նոր որակ, զարգանում են դինամիկ` լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը:
-
23.03.2019|
00:59
ՌԴ ԱԳՆ հայտարարել է. «Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է մնում: Գոլանի բարձունքները, անկասկած, սիրիական տարածք են, որն Իսրայելը գրավել է 1967-ի պատերազմի հետևանքով, իսկ 14 տարի անց անօրինաբար բռնակցել է»:
-
23.03.2019|
00:59
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում Կառավարության 2018 թ. ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը հանձնաժողովի նախագահ Հովհաննես Քոչարյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից հետաքրքրվեց, թե հայտնի գաղտնալսման բացահայտումն ի՞նչ փուլում է:
-
23.03.2019|
00:58
Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը բրիտանացի պատգամավորներին, որ հրաժարվում են հաստատել Brexit-ի համաձայնագիրը, նախազգուշացրել է, որ նրանց համար դեռ շատ տեղ կա դժոխքում:
-
23.03.2019|
00:57
Երևանի ավագանու այսօրվա նիստում «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը խոսեց փետվարի 26-ին Բաքվում կայացած երթից։
-
23.03.2019|
00:55
Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Գոլանի բարձունքների կարգավիճակի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը` հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին։
-
23.03.2019|
00:54
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արթուր Հովհաննիսյանն ազատվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից ազատվել է Սուրեն Քրմոյանը։
-
23.03.2019|
00:53
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսիին: Նիկոլ Փաշինյանը ողջունել է տիկին Թրեյսինն կառավարությունում, շնորհավորել նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ դիվանագիտական առաքելության մեջ:
-
23.03.2019|
00:52
ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում 1998-ի նախագահական ընտրությունները կեղծելու դրվագով` «Ազատությանը» ասել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ պատասխանելով հարցին, թե իրականացվում է քննություն ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի մատնանշված՝ «Հոկտեմբերի 27»-ի գործին առնչվող մանրամասների և Նաիրի Հունանյանի՝ ԱԱԾ գործակալ լինելու պնդման վերաբերյալ:
-
23.03.2019|
00:51
«Ժողովրդագրական վիճակի հետ կապված հարցերն առանձին վերցրած լուծում չունեն, պետք է դիտարկել երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի զարգացման համատեքստում», - այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարությունում՝ ժողովրդագրական իրավիճակին նվիրված խորհրդակցության ժամանակ։