-
22.03.2019|
18:01
Ադրբեջանի ԱԳ նախարարությունն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձի առաջարկը ոչ թե ձևաչափի փոփոխություն է, այլ բանակցային ձևաչափի վերականգնում։
-
22.03.2019|
18:00
«Ժամանակը» գրում է. «Հայաստանի կառավարությունը որոշել է լուծարել Ջրի ազգային խորհուրդը: Այս մարմինը ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում բարձրագույն խորհրդատվական մարմինն էր, որի ղեկավարը ի պաշտոնե վարչապետն է:
-
22.03.2019|
17:58
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար և տաճարի հայկական հատված` ֆեյսբուքի իր էջում հայտնել և լուսանկար է հրապարակել Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը:
-
22.03.2019|
17:57
Դեռ վաղաժամ է խոսելը` Tert.am-ին ասել է Գուգարաց Թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը՝ պատասխանելով հարցերին, թե ինչ սպասումներ ունի Պոլսո պատրիարքական ընտրություններից և պատրաստվո՞ւմ է իր թեկնածությունն առաջադրել ընտրություններում. «Մինչև Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի քառասունքի ավարտը պատրիարքարանը ընտրական գործընթացի վերաբերյալ ոչինչ չի նախաձեռնելու:
-
22.03.2019|
17:54
Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան և նոր պատրիարքի ընտրության առնչությամբ:
-
22.03.2019|
17:53
Տասնամյակներ տևած էթնիկ հակամարտությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատրասվում են հանդիպել՝ փորձելու կարգավորել Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող երկարատև հակամարտությունը` գրում է Washington Post -ը՝ ընդգծելով, որ դիտորդները բավականին պատճառներ ունեն թերահավատ լինելու, թե գալիք հանդիպումը կարող է բերել երկարատև հանգստության:
-
22.03.2019|
17:45
ԵՄ ղեկավարները Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին բրեկզիտի հարցով երկու շաբաթ ժամանակ են տվել. այժմ Միացյալ Թագավորության Համայնքների պալատը մինչև ապրիլի 12-ը ժամանակ ունի ԵՄ կազմից պաշտոնապես դուրս գալու պայմանագիրը վավերացնելու համար` հայտնում է Reuters-ը՝ հիշեցնելով, որ ի սկզբանե բրեկզիտի վերջնաժամկետը 2019թ. մարտի 29-ն էր, սակայն խորհրդարանը տարաձայնությունների պատճառով չի վավերացրել ԵՄ-ի հետ համաձայնագիրը:
-
22.03.2019|
17:44
Համաշխարհային երաժշտական մշակույթի զարգացման գործում ավանդի համար BraVo մրցանակաբաշխության ոսկե արձանիկ է շնորհվել ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին: Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Մոսկվայի Կրեմլի պալատում:
-
22.03.2019|
17:43
«Փաստը» գրում է, որ վերջին շրջանում ականատես ենք լինում բողոքի ցույցերի մի ամբողջ շղթայի՝ ակցիզային հարկի, գրավատների, արծվաշենցիների խնդիրների ու մի շարք այլ հարցերի հետ կապված:
-
22.03.2019|
17:42
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կզրկվի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վրա ազդեցությունից: