-
22.03.2019|
01:49
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից:
-
22.03.2019|
01:48
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար և տաճարի հայկական բաժին:
-
22.03.2019|
01:47
Նաև տեղեկատվություն է պահանջվել նշված բնագավառներում
քաղաքապետարանի կողմից հայտնաբերված՝ օրենսդրության պահանջների
խախտման փաստերի, այդ թվում՝ պայմանագրային պարտավորությունները
չկատարած կամ ոչ պատշաճ կատարած սուբյեկտների վերաբերյալ:
-
22.03.2019|
01:45
Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններում Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի թեկնածությունն առաջադրելու, աջակցելու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մտադրության մասին հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը` ասել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
-
22.03.2019|
01:44
Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը Regnum-ի գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովին հարցազրույցում խոսել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին:
-
22.03.2019|
01:44
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը քննություն է սկսել Բիրմինգհեմ քաղաքի 4 մզկիթի վրա հինգշաբթի գիշերը տեղի ունեցած հարձակումների փաստով, որի հետևանքով պատուհաններ են կոտրվել «Հարձակումների դրդապատճառները մեզ առայժմ հայտնի չեն», - ասել է ոստիկանության ներկայացուցիչ Դեյվ Թոմփսոնը:
-
22.03.2019|
01:43
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագծի նախաձեռնությունը:
-
22.03.2019|
01:42
ԵՄ-ն պատրաստ է Brexit-ը հետաձել, բայց կոնկրետ ամսաթիվը պետք է քննարկվի Բրյուսելում, գլխավորը չկանոնակարգված դուրս գալուց խուսափելն է, և դրա համար կարող են պահանջվել լրացուցիչ հանդիպումներ` հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ԵՄ-ի գագաթաժողովից առաջ կառավարական հայտարարությամբ հանդես գալով Բունդեստագում:
-
22.03.2019|
01:41
Արցախի Հանրապետությունում սպասվող 2019թ. ՏԻՄ և 2020թ. համապետական ընտրությունների խորապատկերին որոշ խմբերի և անհատների ակտիվությունը վերջին շրջանում երբեմն անցնում է քաղաքական կոռեկտության սահմանները՝ ոտնահարելով անկախ պետություն կառուցելու գործում մեր ժողովրդի տասնամյակների ջանադիր աշխատանքը:
-
22.03.2019|
01:41
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ պարզվել է «Հայինկասացիա»-ից առանձնապես խոշոր չափերով առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։