-
20.03.2019|
14:24
«Փաստը» գրում է. «Ներքին սպառման» սոցիոլոգիական փակ հետազոտությունները նորություն չեն: Իշխանափոխությունից հետո ևս պարբերաբար նման հարցումներ են անցկացվում, որոնց արդյունքները ներկայացվում են իշխանություններին և կառավարության ղեկավարին:
-
20.03.2019|
14:24
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրիում Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ մեկնարկած փողոցների շինարարական աշխատանքներում ներգրավված ընկերությունները հայտնվել են անհարմար դրության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունների կատարած աշխատանքների դիմաց գումարները դեռ չեն վճարել:
-
20.03.2019|
14:23
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մարտի 19-ին լիազորությունները վայր դնելու որոշման մասին պաշտոնապես հայտարարելուց առաջ հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ:
-
20.03.2019|
14:22
Մարտի 23-ին կլինի համապետական առաջին շաբաթօրյակը, առաջին, որովհետև այս շաբաթօրյակը նպատակ ունի մաքրել Հայաստանն աղբից, իսկ դա անել մեկ օրում կամ շաբաթում հնարավոր չէ` ասուլիսում ասաց տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ ամեն ամիս լինելու է համապետական մաքրության օր։
-
20.03.2019|
14:21
Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանի Ղազախ-Աղստաֆա հատվածում նոր զորամաս է տեղակայել: Տարածքը սահմանակից է ՀՀ Տավուշի մարզին` հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
-
20.03.2019|
14:20
Գազավորված ըմպելիքներ արտադրողները հանդիպել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ֆինանսների, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարների հետ՝ քննարկելու Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները, որոնց դեմ տնտեսվարողները բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության դիմաց:
-
20.03.2019|
14:19
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Թուրքիան համարում է «Իսլամական պետություն» խմբավորման «փաստացի դաշնակիցը»: «Ինչո՞ւ են թուրքերը հարձակվում քրդերի վրա:
-
20.03.2019|
14:19
Գրավատների և տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցները այսօր՝ մարտի 20-ին, կառավարության դիմաց կրկին բողոքի ակցիա են անում՝ դժգոհելով «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխությունից:
-
20.03.2019|
14:18
Ղազախստանի նախագահի Կասիմ Ժոմարտ Տոկաևն առաջարկել է մայրաքաղաք Աստանան անվանակոչել ի պատիվ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի:
-
20.03.2019|
14:17
«Հրապարակը» գրում է. «Կոտայքում մարզպետի և Աբովյանի քաղաքապետի միջև կրքերը չեն հանդարտվում: Փորձագիտական շրջանակները գտնում են, որ ամեն ինչ արվում է մարզում Գագիկ Ծառուկյանի դիրքերը թուլացնելու, քաղաքը նրա ազդեցությունից հանելու համար։ Այդպե՞ս է՝ հարցրինք մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին։