-
19.03.2019|
21:33
Հայաստանում հասունացող դժգոհության ալիք չկա` այսօր մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
19.03.2019|
21:32
Սահմանադրական բարեփոխումների այն շրջանակը, որի մասին խոսվել է մեր նախընտրական ծրագրում, այդ շրջանակի վերաբերյալ որոշակի քննարկումներ կան` մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե իշխանության օրակարգում կա՞ առաջիկայում սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հարցը։
-
19.03.2019|
21:31
Նախագահ Արմեն Սարգսյանին ընդունում եմ որպես Հանրապետության նախագահ, ով ունի Սահմանադրությամբ և օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները, և մենք փոխադարձ հարգանքով ենք վերաբերվում այդ լիազորություններին` ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով իր և նախագահ Արմեն Սարգսյանի հարաբերություններին։
-
19.03.2019|
21:30
Եթե որևէ պահի ծագի անհրաժեշտություն Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին ինչ-որ բան հարցնելու, որևէ բարդույթ չկա` պատրաստ է անհրաժեշտության դեպքում Արցախյան հակամարտության հարցում հանդիպել ՀՀ նախկին նախագահների հետ, հարցին ի պատասխան ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
19.03.2019|
21:29
Եթե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը լուծվի առանց Հայաստանի կարծիքը հաշվի առնելու՝ կնշանակի, որ ՀԱՊԿ գոյություն չունի. «Ոնց կարող է այդպիսի բան լինել»` լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
19.03.2019|
21:28
«Հիմա այդ հարցը շատ են տալիս՝ բա ինչի՞ Սերժ Սարգսյանը նստած չի: Ու էդ հարցն ինձ ա ուղղված: Որովհետև ես չեմ որոշում, ով նստի, ով չնստի: Քրեական գործի նախաքննությունն է որոշում՝ ով նստի, ոչ չնստի: Սա շատ կարևոր նրբություն է»:
-
19.03.2019|
21:26
Աղքատության նպաստների համակարգը պետք է մանրամասն ուսումնասիրության ենթարկվի` ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
19.03.2019|
21:25
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խորհուրդ է տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Հայաստանին սահմանակից Կարս և Իգդիր նահանգներում տեղական ինքնակառավարումը հանձնել ազգայնական «Ազգային շարժում» կուսակցությանը, գրում է turktime.com կայքը։
-
19.03.2019|
21:24
Մեր ընտանիքն ապրում է այնպես, ինչպես ապրել է նախկինում` մամուլի ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր ընտանիքի ճոխ ծախսերի վերաբերյալ քննարկումներին:
-
19.03.2019|
21:23
Առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագանձման մեխանիզմը ներդնելը Հայաստանի միջազգային պարտավորությունն է, և այդ պարտավորությունն արձանագրված է ՄԱԿ-ի և եվրոպական որոշ կառույցների Հայաստանի հետ ունեցած հարաբերություններում` մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: