-
17.03.2019|
18:14
Հյուսիսային Կորեայում գործում է «Cheollima քաղաքացիական պաշտպանություն» գաղտնի կազմակերպություն, որը պայքարում է գործող իշխանությունների դեմ` գրում է Washington Post-ը՝ աղբյուրի հղումով:
-
17.03.2019|
18:11
Մոսկվայում մահացել է 38-ամյա երգչուհի Յուլյա Նաչալովան: Մի քանի օր առաջ նրան հոսպիտալացրել էին։ Հայրը՝ պորդյուսեր Վիկտոր Նաչալովն ասել է, որ դստեր մահվան պատճատը արյան վարակումն է` թարախակույտից: Երգչուհին վերակենդանացման բաժանմունքում էր` արյան մեջ շաքարի պարունակության կտրուկ բարձրացման պատճառով: Նրա վիճակը ծանր էր գնահատվում:
-
17.03.2019|
18:10
Մահացել է Հայաստանում Reuters գործակալության թղթակից Հասմիկ Մկրտչյանը: Facebook-ում Աննա Մկրտչյանը գրել է. «Խոր վշտով տեղեկացնում եմ, որ մահացել է մեր սիրելի գործընկեր` Հայաստանում Reuters գործակալության թղթակից Հասմիկ Մկրտչյանը»:
-
17.03.2019|
18:07
«Երուսաղեմի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հրավերով՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մարտի 15-17-ը աշխատանքային այցով մեկնել է Իսրայել՝ Երուսաղեմ։
-
17.03.2019|
09:19
Նվազագույնը 49 մարդ զոհվել է Նոր Զելանդիայի Քրայսչերչ քաղաքի երկու մզկիթներում հրաձգության ժամանակ, տասնյակ ծանր վիրավորներ կան: Ալ Նուր մզկիթի վրա հարձակումը ինտերնետում հեռարձակել է Բրենտոն Տարանտը:
-
17.03.2019|
09:11
Աֆրիկյան Կոտ դ’Իվուար պետությունում շոկոլադի յուրօրինակ արտադրամաս է գործում: Այստեղ կակաոյի հատիկները փոշիանում են հատուկ հեծանվի օգնությամբ:
-
16.03.2019|
21:48
Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը ներկա կլինի Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորությանը` հայտնում է «Ակոս» պարբերականը:
-
16.03.2019|
21:47
Մարտի 17-18-ը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 19-ի գիշերը կնվազի 3-4, 19-ի ցերեկը, 20-21-ը աստիճանաբար նույնքան կբարձրանա: Երևանում մարտի 17-18-ը սպասվում է կարճատև անձրև:
-
16.03.2019|
21:46
Իտալական խոհանոցը ամենատարածվածն է աշխարհում: Մակարոնեղենը և պիցցան համեղ է 84% հարցվածների համար: Ամենաշատն իրենց խոհանոցը հենց իտալացիներն են սիրում (99%), ամենաքիչ տպավորվածը չինացիներն են։ (59%):
-
16.03.2019|
21:46
Սլովակիայի 4․45 մլն քաղաքացիներ մարտի 16-ին ընտրում են նոր նախագահ։ Տեղական ժամանակով 07:00-ին սկսված ընտրությունները կշարունակվեն մինչև 20:00-ն: