-
16.03.2019|
01:15
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետ տիկին Փաթսի Ռեդիին՝ Նոր Զելանդիայի Քրայսթչրչ քաղաքի մզկիթներում ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային կյանքեր է խլել:
-
16.03.2019|
01:14
Փաշինյանի կառավարությունը նոր թափ հաղորդեց 2008-ի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունների հետաքննությանը՝ մեղադրանքներ ներկայացնելով մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, փաստում է ԱՄՆ Պետդեպարտամենտի այս տարվա զեկույցը՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ:
-
16.03.2019|
01:13
Օպերայի տարածքում շարունակվում են սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ տնտեսվարողներն այստեղ գործունեություն են ծավալել ոչ թե իրավական հիմքի վրա, այլ՝ հիմնականում բանավոր պայմանավորվածությունների։
-
16.03.2019|
01:12
Ադրբեջանը 2018-ին 300 միլիոն դոլարով ավելացրել է պաշտպանական ոլորտի ծախսերը` մեջլիսում հայտարարել է վարչապետ Նովրուզ Մամեդովը՝ բյուջեի կատարողականը ներկայացնելիս:
-
16.03.2019|
01:11
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով՝ դատարանը բավարարեց ՀՔԾ միջնորդությունը` դատարանի որոշման հրապարակումից հետո լրագրողներին հայտնեց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը: Նա հավելեց, որ պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը:
-
16.03.2019|
01:11
Տասնյակ երկրներում հազարավոր երիտասարդներ այս ուրբաթ ևս դասադուլ են արել ու բողոքի ցույցի դուրս եկել՝ պահանջելով իշխանություններից կոնկրետ քայլեր ձեռնարկել գլոբալ ջերմացման դեմ:
-
16.03.2019|
01:10
«Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, բազմիցս ասել է, որ բանակցային ձևաչափի փոփոխությունը հնարավոր է միայն կողմերի համաձայնությամբ։ Եթե Բաքուն և Երևանը պայմանավորվեն, որ Լեռնային Ղարաբաղն էլ պետք է ներգրավվի բանակցային գործընթացում, մենք կողջունենք այդ որոշումը», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
16.03.2019|
01:09
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, պատասխանելով «Ազատության» հարցին, տեղեկարցրեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը միաժամանակ կհայտարարեն Փաշինյան - Ալիև հանդիպման վայրի և ժամկետների մասին:
-
16.03.2019|
01:07
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է «Ինտերֆաքս» լրատվական գործակալության հարցին՝ կապված «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարի գիտակ, Ռուսաստանի քաղաքացի, ազգությամբ ադրբեջանցի Ռովշան Ասկերովի՝ ազգային պատկանելության հողի վրա Հայաստան այցելելու անհնարինության հետ կապված հայտարարության հետ։
-
16.03.2019|
01:06
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության անդամների հետ: