-
15.03.2019|
18:26
Մեծ Բրիտանիան, որը հայտնի է իր խոհեմությամբ և ճշտապահությամբ, հանկարծ սկսեց բանանային հանրապետություն հիշեցնել, որը հապճեպ որոշումներ է ընդունում և խեղաթյուրում իրականությունը, գրում է The Washington Post-ի մեկնաբան Ֆարիդ Զաքարիան:
-
15.03.2019|
18:26
«Որպես Մինսկի խմբի համանախագահ՝ ԱՄՆ-ը հավատարիմ է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ և տևական լուծում գտնելու հարցում կողմերին աջակցելու իր հանձնառությանը`Tert.am-ի պատասխանել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից:
-
15.03.2019|
18:24
«Փաստը» գրում է. «Նախօրեին հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթերում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը բավականին տարօրինակ հայտարարություն է արել՝ կապված վերջին շրջանում պարբերաբար շեշտվող «հասարակություններին խաղաղության պատրաստելու» գաղափարի վերաբերյալ։
-
15.03.2019|
18:23
Ամերիկյան դիվանագիտական առաքելությունը ողջ կազմով լքել է Վենեսուելան, դիվանագետները հայրենիք են վերադարձել հարկադրված՝ Կարակասը այս շաբաթ որոշել էր արտաքսել ամերիկյան դեսպանատան աշխատակիցներին և նրանց երեք օր ժամանակ տվել հեռանալու համար:
-
15.03.2019|
18:22
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը քվեարկեց բրեկզիտն առնվազն 3 ամսով հետաձգելու օգտին: Եթե որոշումը հավանության արժանանա նաև Բրյուսելում, Մեծ Բրիտանիան մարտի 29-ին դուրս չի գա ԵՄ-ից:
-
15.03.2019|
18:21
Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի լուծում գտնելու հարցում բնական է, որ միակողմանի ճանապարհ չի կարող լինել, և եթե մենք իրապես ցանկանում ենք նպաստել այդ գործընթացին, ներդրումը պետք է լինի յուրաքանչյուր կողմից, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
-
15.03.2019|
18:20
Աժ նախագահ Արարատ Միրզոյանի պատվիրակությունը մարտի 18-21-ը պաշտոնական այցով կլինի Գերմանիայում:
-
15.03.2019|
18:18
2018 թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցականության ընդհանուր թիվը 756 էր, 52-ը` արքեպիսկոպոս և եպիսկոպոս, 52-ը` ծայրագույն վարդապետ և վարդապետ, 28-ը` աբեղա, 499-ը` քահանա, 131-ը` սարկավագ: Անցյալ տարի ձեռնադրվել են 19 ամուսնացյալ քահանաներ և 35 սարկավագներ, կատարվել է մասնավոր վարդապետության աստիճանների 4 տվչություն: Արտերկրում ուսանող եկեղեցականների թիվը համալրվել է երեքով:
-
15.03.2019|
18:17
Մարտի 12-14-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը ընդլայնված կազմով:
-
15.03.2019|
18:16
Ստեփանակերտում մարտի 12-ին Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստից հետո Aysor.am-ը հարցազրույց է անցկացրել Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հետ։
/subscribe">Բաժանորդագրվել
ԳործընկերներՀետադարձ կապ