-
13.03.2019|
12:14
Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության հիմնական երաշխավորը և պահպանում է իր պարտավորությունները և շարունակելու է պահպանել` Ստեփանակերտում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների նիստից հետո ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
-
13.03.2019|
12:13
Երևան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը: Նա հայտարարել էր, որ իր հետ Հայաստան է բերելու ղարաբաղյան խնդրի կարգավորման մի շարք գաղափարներ:
-
13.03.2019|
12:12
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Ավետիկ Մուրադյանին Հայաստանի Զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնից ազատելու և այդ պաշտոնում Գագիկ Ասլանյանին նշանակելու մասին՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը:
-
13.03.2019|
12:11
ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացնում է Ադրբեջան մեկնող Ռուսաստանի քաղաքացիներին՝ մանրակրկիտ գնահատել հավանական ռիսկերը։
-
13.03.2019|
12:10
Հայաստանի տարածքում այսօր և առաջիկա գիշերը, մարտի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Վաղը երեկոյան ժամերին, մարտի 15-ին, 17-ին սպասվում են տեղումներ:
-
13.03.2019|
12:10
Եվրախորհրդարանի պատգամավորները մարտի 12-ին, լիագումար նիստում Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին բանաձև ընդունեցին, որի համաձայն Ռուսաստանն այլևս չի կարող համարվել ԵՄ ռազմավարական գործընկեր` նշված է Եվրախորհրդարանի կայքում:
-
13.03.2019|
01:01
«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է ակումբի՝ փետրվարի լավագույն ֆուտբոլիստ: «Արսենալի» պաշտոնական կայքում կայացած քվեարկության արդյունքում Մխիթարյանը ստացել է ձայների 40%-ը:
-
13.03.2019|
01:00
Հայաստանի և Արցախի անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու համար նախագահին հրավեր ուղարկվել է, չնայած նա ԱԽ անդամ չէ` ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է նախագահին հրավերն ուշ երեկոյան ուղարկվել, միտում չի եղել:
-
13.03.2019|
00:59
Լեռնային Ղարաբաղի խնդիրը սկիզբ է առել ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից ուժային քաղաքականություն որդեգրելու արդյունքում՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն ի պատասխան։
-
13.03.2019|
00:57
Հատուկ քննչական ծառայությունը միջնորդություն է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամկետով երկարացնելու վերաբերյալ: